Վալերի Լիպնյակով
Արտաքին տեսք
Վալերի Լիպնյակով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | փետրվարի 22, 1941 |
Վախճանի օր | սեպտեմբերի 26, 2015 (74 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Վալերի Լիպնյակով (ռուս.՝ Вале́рий Никола́евич Липняко́в, փետրվարի 22, 1941 - սեպտեմբերի 26, 2015, Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1967 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետել է սվահիլիի և անգլերենի։
- 1984 թվականից մինչև 1988 թվականը Թանզանիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
- 1988-ից մինչև 1991 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի երկրների վարչության պետի առաջին տեղակալ։
- 1991 թվականի օգոստոսի 17-ից մինչև 1997 թվականի հունիսի 2-ը Սենեգալում և Գամբիայում եղել է ԽՍՀՄ, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
- 1999 թվականի հուլիսի 9-ից մինչև 2005 թվականի փետրվարի 28-ը Եթովպիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
- 2005 թվականի թոշակառու է եղել։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է եղել, ունեցել է երկու որդի։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտակարգ և լիազոր դեսպան