Վալերի Լիպնյակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Լիպնյակով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 22, 1941(1941-02-22)
Վախճանի օր սեպտեմբերի 26, 2015(2015-09-26) (74 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան

Վալերի Լիպնյակով (ռուս.՝ Вале́рий Никола́евич Липняко́в, փետրվարի 22, 1941(1941-02-22) - սեպտեմբերի 26, 2015(2015-09-26), Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1967 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետել է սվահիլիի և անգլերենի։

  • 1984 թվականից մինչև 1988 թվականը Թանզանիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 1988-ից մինչև 1991 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի երկրների վարչության պետի առաջին տեղակալ։
  • 1991 թվականի օգոստոսի 17-ից մինչև 1997 թվականի հունիսի 2-ը Սենեգալում և Գամբիայում եղել է ԽՍՀՄ, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 1999 թվականի հուլիսի 9-ից մինչև 2005 թվականի փետրվարի 28-ը Եթովպիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 2005 թվականի թոշակառու է եղել։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել, ունեցել է երկու որդի։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]