Վալերի Գյուլիշանյան
Արտաքին տեսք
Ծնվել է | փետրվարի 22, 1949 (75 տարեկան) |
---|
Վալերի Գեորգիի Գյուլիշանյան (ծնված 1949 թվական, փետրվարի 22 Հադրութ, ԼՂՀ), վնասվածքաբան։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1976)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Բաքվի պետական բժշկական ինստիտուտը (1974)։ 1974-1976 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1976 թվականից աշխատում է Ստեփանակերտի մարզային (հանրապետական) հիվանդանոցում, 1988 թվականից՝ վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ, միաժամանակ՝ ԼՂՀ գլխավոր վնասվածքաբան։ 1990-1994 թվականներին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում բուժօգնություն է ցույց տվել հարյուրավոր վիրավոր և հիվանդ ազատամարտիկների։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |