Վալերի Անդրե
Վալերի Անդրե ֆր.՝ Valérie André | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1922[1][2] (102 տարեկան) |
Ծննդավայր | Ստրասբուրգ, Ներքին Ռեն, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | ռազմական բժիշկ և ուղղաթիռի օդաչու |
Ամուսին | Alexis Santini?[3] |
Զբաղեցրած պաշտոններ | founding member? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | օդային և տիեզերական ակադեմիա |
Valérie André Վիքիպահեստում |
Վալերի Անդրե (ապրիլի 21, 1922[1][2], Ստրասբուրգ, Ներքին Ռեն, Ֆրանսիա), Ֆրանսիական դիմադրության շարժման վետերան, օդաչու, նյարդավիրաբույժ, առաջին կինը, որը Ֆրանսիայում գեներալի կոչում է ստացել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկուց երազել է դառնալ բժիշկ և օդաչու։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է ֆրանսիական դիմադրության շարժմանը։ Պատերազմի ավարտից հետո կրթությունը շարունակել է և ստացել բժշկի դիպլոմ։ Միաժամանակ սովորել է պարաշյուտով թռիչքներ կատարել։ Նաև երազել է օդաչու դառնալ, բայց այդ ժամանակ Ֆրանսիայում կնոջ համար օդաչու լինելն արգելված է եղել։
1948 թվականին զինվորական ծառայության անցնելու համար պայմանագիր է կնքել և որպես կապիտան մասնակցել Ֆրանսիական Հնդկաչինի արշավին։ Սկզբում նա նյարդավիրաբույժի օգնական է եղել Սայգոնի հիվանդանոցում, սակայն, երբ իշխանությունները պարզեցին, որ Վալերին պարաշյուտով թռչելու փորձ ունի, նրան գործուղեցին ռազմական վիրաբուժության դասընթացների։ Նա իր առաջին մարտական առաջադրանքը կատարել է հարավային Լաոսում[5][6]։
1952-1953 թվականներին Ֆրանսիական Հնդկաչինի արշավի ընթացքում նա 129 մարտական թռիչք է կատարել Hiller OH-23 Raven ուղղաթիռով և դարձել ուղղաթիռով մարտական գործողություններին մասնակցած առաջին կին օդաչուն։ Նա տարհանել է 165 վիրավոր զինվորի, վիրավորներին շտապ վիրաբուժական օգնություն ցուցաբերելու համար երկու անգամ թռել է պարաշյուտով[7][8]։
1953 թվականի ապրիլին նա վերադարձել է Ֆրանսիա և որպես բժիշկ ծառայության անցել Բրետինիի թռիչքափորձարարական կենտրոնում, մասնակցել է մի քանի փորձնական թռիչքների[9][10]։
1959-1962 թվականներին մասնակցել է Ալժիրի անկախության պատերազմին, որտեղ 365 թռիչք է կատարել Alouette 2 և Sikorsky H-34 ինքնաթիռներով և ստացել մայորի կոչում։
Ալժիրի պատերազմի ավարտից հետո նա վերադարձել է Ֆրանսիա և շարունակել իր կարիերան որպես առողջապահական ծառայության սպա, 1965 թվականին ստացել փոխգնդապետի կոչում, իսկ 1970 թվականին՝ գնդապետի կոչում։ 1976 թվականին Վալերի Անդրեին շնորհվել է բժշկական ծառայության գեներալի կոչում։ Նա դարձել է առաջին կինը Ֆրանսիայում, որն արժանացել է այդ կոչմանը։
1981 թվականին Վալերի Անդրեն նշանակվել է բժշկության գլխավոր տեսուչ, 1987 թվականին պարգևատրվել է Մեծ Խաչի շքանշանով։ 1999 թվականի դեկտեմբերի 16-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Վալերի Անդրեն արժանացրել է Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետի աստիճանի։
Նրա անվան տակ գրանցված է 3200 թռիչքային ժամ։
Հեղինակ է հուշերի երկու ժողովածուի։ Նրա ամուսինը եղել է գնդապետ Ալեքսիս Սանտինին, որի հետ նա ծանոթացել է Ֆրանսիական Հնդկաչինի արշավին մասնակցելու ընթացքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 2,0 2,1 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
- ↑ https://www.alsace-histoire.org/netdba/andre-valerie-marie/
- ↑ http://www.leparisien.fr/dugny-93440/dugny-pilote-d-helico-generale-de-l-armee-de-l-air-valerie-andre-a-une-place-a-son-nom-30-06-2017-7101915.php
- ↑ Le mamouth: Un brevet, 54 ans après
- ↑ «Ventilators : Helicopters in Indo-China (1950–54)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Le médecin général inspecteur Valérie André à l'honneur». French Ministry of Defense. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Captain Valerie Andre: First Woman to Pilot a Helicopter in a Combat Zone». Daytips. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Le médecin général inspecteur Valérie André à l'honneur». French Ministry of Defense. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Captain Valerie Andre: First Woman to Pilot a Helicopter in a Combat Zone». Daytips. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Valerie Andre». Société d'aviation de la Gruyère. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
- Валери Андре на сайте министерства обороны Франции
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Անդրե» հոդվածին։ |
|
- Ապրիլի 21 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստրասբուրգ քաղաքում ծնվածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի բժիշկներ
- Կին օդաչուներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Ֆրանսիացի օդաչուներ
- Ռազմական բժիշկներ
- Ֆրանսիացի գեներալներ