Վալերի Անդրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Անդրե
ֆր.՝ Valérie André
Դիմանկար
Ծնվել էապրիլի 21, 1922(1922-04-21)[1][2] (102 տարեկան)
ԾննդավայրՍտրասբուրգ, Ներքին Ռեն, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունռազմական բժիշկ և ուղղաթիռի օդաչու
ԱմուսինAlexis Santini?[3]
Զբաղեցրած պաշտոններfounding member?
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո լեգեոն» շքանշան Պատվո լեգիոնի շքանշանակիր Արժանիքի ազգային շքանշան «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ Ռազմական խաչ 1939—1945 թթ. Ռազմական գործողությունների արտասահմանյան թատերաբեմերի ռազմական խաչ Մարտական խաչ (Ֆրանսիա) Cross for Military Valour Médaille de l'Aéronautique Croix du combattant հնդկա-չինական արշավի հուշամեդալ Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ[4] National Order of Vietnam և Cross of Valour
Անդամությունօդային և տիեզերական ակադեմիա
 Valérie André Վիքիպահեստում

Վալերի Անդրե (ապրիլի 21, 1922(1922-04-21)[1][2], Ստրասբուրգ, Ներքին Ռեն, Ֆրանսիա), Ֆրանսիական դիմադրության շարժման վետերան, օդաչու, նյարդավիրաբույժ, առաջին կինը, որը Ֆրանսիայում գեներալի կոչում է ստացել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկուց երազել է դառնալ բժիշկ և օդաչու։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է ֆրանսիական դիմադրության շարժմանը։ Պատերազմի ավարտից հետո կրթությունը շարունակել է և ստացել բժշկի դիպլոմ։ Միաժամանակ սովորել է պարաշյուտով թռիչքներ կատարել։ Նաև երազել է օդաչու դառնալ, բայց այդ ժամանակ Ֆրանսիայում կնոջ համար օդաչու լինելն արգելված է եղել։

1948 թվականին զինվորական ծառայության անցնելու համար պայմանագիր է կնքել և որպես կապիտան մասնակցել Ֆրանսիական Հնդկաչինի արշավին։ Սկզբում նա նյարդավիրաբույժի օգնական է եղել Սայգոնի հիվանդանոցում, սակայն, երբ իշխանությունները պարզեցին, որ Վալերին պարաշյուտով թռչելու փորձ ունի, նրան գործուղեցին ռազմական վիրաբուժության դասընթացների։ Նա իր առաջին մարտական առաջադրանքը կատարել է հարավային Լաոսում[5][6]։

1952-1953 թվականներին Ֆրանսիական Հնդկաչինի արշավի ընթացքում նա 129 մարտական թռիչք է կատարել Hiller OH-23 Raven ուղղաթիռով և դարձել ուղղաթիռով մարտական գործողություններին մասնակցած առաջին կին օդաչուն։ Նա տարհանել է 165 վիրավոր զինվորի, վիրավորներին շտապ վիրաբուժական օգնություն ցուցաբերելու համար երկու անգամ թռել է պարաշյուտով[7][8]։

1953 թվականի ապրիլին նա վերադարձել է Ֆրանսիա և որպես բժիշկ ծառայության անցել Բրետինիի թռիչքափորձարարական կենտրոնում, մասնակցել է մի քանի փորձնական թռիչքների[9][10]։

1959-1962 թվականներին մասնակցել է Ալժիրի անկախության պատերազմին, որտեղ 365 թռիչք է կատարել Alouette 2 և Sikorsky H-34 ինքնաթիռներով և ստացել մայորի կոչում։

Ալժիրի պատերազմի ավարտից հետո նա վերադարձել է Ֆրանսիա և շարունակել իր կարիերան որպես առողջապահական ծառայության սպա, 1965 թվականին ստացել փոխգնդապետի կոչում, իսկ 1970 թվականին՝ գնդապետի կոչում։ 1976 թվականին Վալերի Անդրեին շնորհվել է բժշկական ծառայության գեներալի կոչում։ Նա դարձել է առաջին կինը Ֆրանսիայում, որն արժանացել է այդ կոչմանը։

1981 թվականին Վալերի Անդրեն նշանակվել է բժշկության գլխավոր տեսուչ, 1987 թվականին պարգևատրվել է Մեծ Խաչի շքանշանով։ 1999 թվականի դեկտեմբերի 16-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Վալերի Անդրեն արժանացրել է Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետի աստիճանի։

Նրա անվան տակ գրանցված է 3200 թռիչքային ժամ։

Հեղինակ է հուշերի երկու ժողովածուի։ Նրա ամուսինը եղել է գնդապետ Ալեքսիս Սանտինին, որի հետ նա ծանոթացել է Ֆրանսիական Հնդկաչինի արշավին մասնակցելու ընթացքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  2. 2,0 2,1 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
  3. https://www.alsace-histoire.org/netdba/andre-valerie-marie/
  4. http://www.leparisien.fr/dugny-93440/dugny-pilote-d-helico-generale-de-l-armee-de-l-air-valerie-andre-a-une-place-a-son-nom-30-06-2017-7101915.php
  5. Le mamouth: Un brevet, 54 ans après
  6. «Ventilators : Helicopters in Indo-China (1950–54)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
  7. «Le médecin général inspecteur Valérie André à l'honneur». French Ministry of Defense. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
  8. «Captain Valerie Andre: First Woman to Pilot a Helicopter in a Combat Zone». Daytips. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
  9. «Le médecin général inspecteur Valérie André à l'honneur». French Ministry of Defense. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
  10. «Captain Valerie Andre: First Woman to Pilot a Helicopter in a Combat Zone». Daytips. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Անդրե» հոդվածին։