Վալենտին Իզրայիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտին Իզրայիլյան
ապրիլի 20, 1903(1903-04-20) (121 տարեկան) -
ԾննդավայրԿարմիրգյուղ, Խոջալուի շրջան

Վալենտին Սողոմոնի Իզրայիլյան (Իսրայելյան Վաղարշակ) (ապրիլի 20, 1903(1903-04-20), Կարմիրգյուղ, Խոջալուի շրջան), արդարադատության գեներալ-մայոր (1945

Ավարտել է Միջինասիական պետական համալսարանի (Տաշքենդ, 1930) իրավաբանական ֆակուլտետը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Անդրկովկասյան, Հարավ-Արևելյան, Ստալինգրադյան, Հարավային, 4-րդ Ուկրաինական ռազմաճակատների ռազմական դատախազ, ետպատերազմյան տարիներին՝ Մերձբալթյան, Հեռավորարևելյան, Կենտրոնական զորախմբերի (Ավստրիա), Հյուսիսային Կովկասյան ռազմական օկրուգների դատախազ։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, Բոգդան Խմելնիցկու, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, ինչպես նաև չեխոսլովակյան և լեհական շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 318