Վալենտին
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վալենտին (այլ կիրառումներ)
Վալենտին անգլ.՝ Valentine | |
---|---|
Հեղինակ | Tom Savage?[1] |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | թրիլեր |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Գրինվիչ Վիլիջ |
Հրատարակման վայր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | 1999 |
OCLC | 186439771 |
«Վալենտին», (անգլ.՝ Valentine), ամերիկացի գրող Թոմ Սավաժի թրիլերը։ Առաջին անգամ հրատարակվել է 1999 թ. սեպտեմբերին։ Գրքի սյուժեի հիման վրա 2011 թ. նկարահանվել է «Սուրբ Վալենտինի օրը» ֆիլմը։ Գրքից տարբեր՝ ֆիլմում մարդասպանը ընդամնեը Կուպիդոնի դիմակ է կրում։
Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվում էր, թե Ջուլիան Բալոտն ունի ամեն ինչ՝ հարմարավետ տուն՝ Գրինվիչ-Վիլիջում, մոտ ընկերների նեղ շրջանակ, գեղեցիկ և կրքոտ սիրեկան, ով նրան առաջարկություն էր պատրաստվում անել, փայլուն ստեղծագործողի կարիերա՝ մեծաքանակ ընթերցող-երկրպագուներով, սակայն աղջիկը միշտ հետու է եղել այն դժոխքից, որը նկարագրում է հեղինակը։ Սկսվում է մղձավանջը, երբ աղջկան սկսում են հետևել Նյու-Յորքում։ Հետրողը գիտի նրա ամեն քայլը, վախերը, չնայած նրան որ նա ինքը դա դեռ չի գիտակցել։ Նա հավատարիմ և սիրահարված է աղջկան՝ թողնելով նամակներ փոստում, նվերներ՝ տան շեմին, հետախոսային հաղորդագրություններ ր այլն։ Նրա միտումները ծածուկ են, ինչպես և ընտրված անվանումը՝ Վալենտին։ Սակայն հաշվի առնելով ամենը, նա շատ կոպիտ և դաժան է։ Վերջապես նա հանդիպում է նրա հետ՝ տրիումֆի ժամանակ՝ վերջին օրը՝ Սուրբ Վալենտինի տոնին։
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թ. փետրվարի 1-ին տեղի ունեցավ «Սուրբ Վալենտինը օրը»[2] ֆիլմի պրեմիարան՝ գրքի մոտիվների հիման վրա։ Նկարի հեղինակն է Ջեյմս Բլենքսը, սցենարի հեղինակ՝ հենց գրողը՝ Թոմ Սովաժը, Դոննա և Վեյն Պաուեռներ։ Հիմնական դերակատարներն էին՝ Դեվիդ Բերիանազ, Մառլի Շելտոն, Դենիս ՌիչեռդսՋեսիկա Կեպշոու, Ջեսիկա Կոֆֆիլ, Քեթրին Հեյգլ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ OCLC — 1967.
- ↑ Վալենտին 2001 թ.
|