Jump to content

Վաժա Փշավելայի հուշարձան (Թբիլիսի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաժա Փշավելայի հուշարձան (Թբիլիսի)
Ներկա վիճակԿանգուն

Վաժա Փշավելայի հուշարձան, վրացի բանաստեղծ, արձակագիր Վաժա Փշավելային նվիրված հուշարձան Թբիլիսիում։

Վաժա Փշավելայի հուշարձանը գտնվում է Թբիլիսիի կանաչ զբոսայգու սկզբնամասում՝ արհեստական բլրին, ոչ բարձր պատվանդանի վրա, կարծես մայր հողը ինքը լինի հուշարձանի պատվանդանը։ Քանդակագործը կերտել է գրողի հսկայական կերպարը՝ վերարկուն ուսին, ավանդական հագուստով։ Հուշարձանի շրջակայքում գրողի բանաստեղծությունների և փշավների հետ կապված բազմաթիվ առարկաներ կան. եղջյուրները վրան մի փոքրիկ զոհասեղան, եղջերուի գլխի քանդակ և Արագվի ձորից բերված տպավորիչ սրբազան քարեր։ Հուշարձանի հետևի կողմում եղջերուի կոտոշներով յուրահատուկ ծառ է, որը խորհրդանշում է գեղեցկությունն ու ուժը։ Հուշահամալիրի այս բաղադրիչները վառ կերպով ներկայացնում են Փշավելայի հայրենի լեռները, սովորույթներն ու հավատալիքները, բնության հետ սերտ կապը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]