Jump to content

Սևատեսուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևատեսուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Տրիբա Sanguisorbeae
Ենթատրիբա Sanguisorbinae
Ցեղ Սևատեսուկ (Sarcopoterium)
Spach, 1846

Սևատեսուկ, սևագլխիկ (լատին․՝ Poterium), վարդազգիների (վարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 30 տեսակ։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • Սևատեսուկ բազմակող (լատին․՝ P. polygamum)
  • Սևատեսուկ խավապտուղ (լատին․՝ P. lasiocarpum

Առաջինը ՀՀ-ում տարածված է ամենուրեք, իսկ երկրորդը՝ Սյունիքի մարզում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, թփուտներում, անտառի բացատներում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը մերկ կամ գրեթե մերկ է, բարձրությունը՝ 40-80 սմ։ Տերևները փետրաձև են, սղոցաեզր։ Ծաղկաբույլը գլխիկ է, ծաղիկները՝ միասեռ են և երկսեռ՝ նույն ծաղկաբույլում, ներքևում տեղադրված են առէջավոր, վերևում՝ վարսանդավոր, իսկ միջին մասում՝ երկսեռ ծաղիկները։

Ծաղկում է մայիս-հունիսին։

Պտուղը երկայնակի, քառակող, շագանակագույնից մինչև մուգ դարչնագույն երկսերմիկ է։

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պարունակում է սապոնիններ, ալկալոիդներ, աղաղանյութեր, ֆլավոնիդներ, եթերայուղեր և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են թարախային վերքերի բուժման ժամանակ։

Կիրառվում է նաև օծանելիքի արտադրության մեջ։ Մեղրատու է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևատեսուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևատեսուկ» հոդվածին։