Սևատեսուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սևատեսուկ
Sarcopoterium spinosum fruit RJP 02.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Տրիբա Sanguisorbeae
Ենթատրիբա Sanguisorbinae
Ցեղ Սևատեսուկ (Sarcopoterium)
Spach, 1846

Սևատեսուկ, սևագլխիկ (լատ.՝ Poterium), վարդազգիների (վարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 30 տեսակ։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • Սևատեսուկ բազմակող (լատ.՝ P. polygamum)
  • Սևատեսուկ խավապտուղ (լատ.՝ P. lasiocarpum

Առաջինը ՀՀ-ում տարածված է ամենուրեք, իսկ երկրորդը՝ Սյունիքի մարզում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, թփուտներում, անտառի բացատներում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը մերկ կամ գրեթե մերկ է, բարձրությունը՝ 40-80 սմ։ Տերևները փետրաձև են, սղոցաեզր։ Ծաղկաբույլը գլխիկ է, ծաղիկները՝ միասեռ են և երկսեռ՝ նույն ծաղկաբույլում, ներքևում տեղադրված են առէջավոր, վերևում՝ վարսանդավոր, իսկ միջին մասում՝ երկսեռ ծաղիկները։

Ծաղկում է մայիս-հունիսին։

Պտուղը երկայնակի, քառակող, շագանակագույնից մինչև մուգ դարչնագույն երկսերմիկ է։

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պարունակում է սապոնիններ, ալկալոիդներ, աղաղանյութեր, ֆլավոնիդներ, եթերայուղեր և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են թարախային վերքերի բուժման ժամանակ։

Կիրառվում է նաև օծանելիքի արտադրության մեջ։ Մեղրատու է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png