Սև ֆիլմ (ֆիլմ)
Երկիր | Հարավսլավիա |
---|---|
Ժանր | վավերագրական ֆիլմ |
Թվական | փետրվարի 22, 1971 |
Լեզու | սերբախորվաթերեն |
Ռեժիսոր | Ժելիմիր Ժիլնիկ |
Սցենարի հեղինակ | Ժելիմիր Ժիլնիկ |
Տևողություն | 15 րոպե |
Սև ֆիլմ (սերբ.՝ Црни филм), Ժելիմիր Ժիլնիկի 1971 թվականին նկարահանած վավերագրական ֆիլմ։ Հարավսլավական «Սև ալիք» շարժման ֆիլմերից է[1]։
2016 թվականին ֆիլմը ցուցադրվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն անօթևան մարդկանց սոցիալական խնդիրների մասին է։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1971 թվականի հունվարի 29-ին Նովի Սադում։ Ժիլնիկը վեց անօթևան մարդկանց մի քանի օրով իր 48 մ2 տարածքով բնակարան է բերում, որտեղ ապրում է կնոջ և դստեր հետ։ Ժիլնիկը փորձում է տեսախցիկի օգնությամբ «լուծել անօթևանության խնդիրը»։ Նա խոսում է տարբեր սոցիալական ծառայությունների, սովորական քաղաքացիների, ոստիկանության հետ. բոլորն աչք են փակում այդ «խնդրի» վրա։
Ֆիլմը պատկերում է վերացական մարդասիրության թշվառությունը։ Սա անդրադարձ է անարխիստական լիբերալիզմին, կեղծ ավանգարդիզմին, սոցիալական դեմագոգիային և ձախ ֆրակցիային։ Ժիլնիկն իր ֆիլմը դիտարկում է որպես կինեմատոգրաֆիստների կողմից ուրիշների դժբախտության շահագործման օրինակ[2]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուկա Բաուեր
- Ֆրանյա Հենդրևա
- Ալեքսանդր Լոպատին
- Սևան Պալինկաշ
- Ցվետա Վուլետիչ
- Իվանա Ժիլնիկ
- Միլիցա Ժիլնիկ
- Միլորադ Ժիվանչև
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Ժելիմիր Ժիլնիկ
- Սցենարի հեղինակ(ներ)՝ Ժելիմիր Ժիլնիկ
- Օպերատոր՝ Կարպո Աչիմովիչ-Գոդինա
- Հնչյունը` Դուշան Նինկով
- Մոնտաժը` Կաչա Ստեֆանովիչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|