Ստրասբուրգի պատմական թանգարան
Ստրասբուրգի պատմական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Ստրասբուրգ |
Վայր | Anciennes Grandes Boucheries? |
Հասցե | 2, rue du Vieux-Marché-aux-Poissons67000 |
Հիմնադրվել է | 1856 |
Այցելուներ | 58 098 մարդ (2017)[1] |
Կայք | musees.strasbourg.eu/musee-historique |
Ստրասբուրգի պատմական թանգարանը գտնվում է Ֆրանսիայի Էլզաս մարզի Ստորին Հռենոս գավառի Ստրասբուրգ քաղաքում։ Նվիրված է քաղաքի պատմական ժառանգությանը։ Գտնվում է Իլլ գետի ափին՝ Ստրասբուրգի մայր տաճարի և Կորբո հրապարակի միջև ընկած հատվածում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառույցը հիմնադրվել է 1586-1588 թվականներին, որպես մսագործական խանութ։ Իսկ 1920 թվականին վերածվել է թանգարանի։ Այժմ գրանցված է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում[2]։
Քսան տարի շարունակ թանգարանը փակ է մնացել, որպեսզի վերանորոգվի։ Հուլիսի 30–ին, 2007 թ․, թանգարանը կրկին բացեց իր դռները՝ ցուցադրելու Ստրասբուրգի պատմության առաջին դրվագը՝ քաղաքակրթության առաջին հետքերից մինչև 1800 թ․ ընկած հատվածը։ Երկրորդ դրվագը ցուցադրվեց 2013 թ․–ի նոյեմբերի 16-ին[3]․ այն ներառում էր Նապոլեոնի տարիներից մինչև մեր օրերը ընկած ժամանակահատվածը։ Այսինքն արդեն 2013 թ․–ից ի վեր թանգարանը լիարժեք բացված է և հասանելի այցելուների համար։
Թանգարանը ներկայացնում է Ստրասբուրգի քաղաքական, տնտեսական և սոցիալական պատմությունը՝ ռազմական սարքերի, տարազների, գեղանկարչական ստեղծագործությունների, նկարների, քանդակների և այլ իրերի միջոցով։ Հավաքածուները հիմնականում գալիս են Միջնադարից և XVIII դարից։
200,000 իրերից, որոնք թանգարանն ունի, միայն 1,650 են ցուցադրված։ Դրանցից ամենանշանավորը 1727 թ․–ի Ստրասբուրգ քաղաքի մանրապատկերն է։ Սա քաղաքի և անմիջական շրջակայքի պատկերազարդում է՝ 1/600 մասշտաբով, որը գրավում է 80 մ² տարածք։
Մուտքը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստրասբուրգ քաղաքի համար 10 ավտոբուսով՝ Corbeau կանգառ․
- Ստրասբուրգի տրամվայի Ա կամ Դ համարներով՝ Porte de l'Hôpital կանգառ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ministry of Culture of France Fréquentation des Musées de France — Ministry of Culture of France.
- ↑ https://www.pop.culture.gouv.fr/notice/merimee/PA00085040
- ↑ «L'HISTOIRE CONTINUE... DE NAPOLÉON AUX INSTITUTIONS EUROPÉENNES OUVERTURE DES NOUVELLES SALLES DU MUSÉE HISTORIQUE» (PDF). musees.strasbourg.eu. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 27 janvier 2015-ին.
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժան–Պիեր Քլայն, Ստրասբուրգի պատմական թանգարան․ Ստրասբուրգի թանգարանները (Le Musée historique de Strasbourg, Musées de Strasbourg), 1980, էջ 122․
- Ադոլֆ Ռիֆ, Ստրասբուրգ քաղաքի պատմական թանգարանի զենքերը(Les Armes d’honneur du musée historique de la ville de Strasbourg), 1948, էջ 16․
- Ստրասբուրգ քաղաքի պատմական թանգարանի հավաքածուները․ ազատ քաղաքից հողափոխական քաղաք(Les Collections du musée historique de la ville de Strasbourg : de la ville libre à la ville révolutionnaire), 2008․
- Բերնադետ Շնիցլեր, Ստրասբուրգի թանգարանների պատմություն (Histoire des musées de Strasbourg), 2009 էջ 254
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://www.musees.strasbourg.eu/musee-historique, Ստրասբուրգ քաղաքի պաշտոնական կայք (ֆրանսերենով)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրասբուրգի պատմական թանգարան» հոդվածին։ |
|