Ստիլուս, գրիչ (ոչ մեծ չափի մետաղական կամ պլաստմասային փայտիկ) հատուկ պլաստմասե վերջույթով, որով անհրաժեշտ է հպվել համակարգչի (սմարթֆոնի, պլանշետի, և այլն[1][2]) սենսորային էկրանին այն կառավարելու համար, կամ գրաֆիկական պլանշետի[1] վրա նկարելու համար։ Թեև սենսորային էկրանի վրա կարելի է աշխատել նաև մատի օգնությամբ, բայց ստիլուսը ապահովում է աշխատանքի ճշգրտություն։ Ստիլուսը կատարում է մկնիկի կամ թաչպադի դեր։
Առաջին համակարգիչը, որը օգտագործել է ստիլուս Styalator-ն է, որը ցուցադրվել է Թոմ Դայմոնդի կողմից 1957 թվականին[3][4]։
Ստիլուսին փոխարեն կարող է ծառայել ցանկացած ոչ շատ սուր ծայրով առարկա՝ էկրանը նույնատիպ է արձագանքում ստիլուսի, եղունգի, ատամի չոփիկի ճնշմանը։ Սակայն հատուկ ստիլուսը չնայած նրան, որ ունի բարակ ծայր, այն ու ամենայնիվ այն կորացված է, ինչն էլ թույլ է տալիս նրան սահել էկրանի վրայով չվնասելով այն։
Տարողական էկրանների համար նախատեսված ստիլուսը պետք է ունենա վերջույթը, որը օժտված է էլեկտրական տարողությամբ։ Այս տեսակի ստիլուսը օժտված է փափուկ ռեզինե վերջույթով, որի իր մեջ ունի մագինասկան պտտվող օղակ, կծիկ կամ երկաթի խարտուք։
↑Dimond, Tom (1957 թ․ դեկտեմբերի 1). «Devices for reading handwritten characters». Proceedings of Eastern Joint Computer Conference. էջեր 232–237. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 23-ին.