Ստեպան Ռազինի փողոց (Սամարա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեպան Ռազինի փողոց (այլ կիրառումներ)
Ստեպան Ռազինի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Երկարություն | 1,7 ± 0,1 կմ |
Ստեպան Ռազինի փողոց (ռուս.՝ Улица Степана Разина), գտնվում է Սամարա քաղաքի Սամարյան շրջանում, Ալեքսեյ Տոլստոյի և Կույբիշևի փողոցների միջև։ Այն սկսվում է Սամարա գետի ափից ոչ հեռու Խլեբնոյ հրապարակի շրջանում և շարունակվում Վոլգա գետի երկանքով։ Հատում է Կոմսոմոլսկայա, Պիոներական, Վենցեկի, Լենինգրադյան, Նեկրասովյան փողոցները և ավարտվում Լև Տոլստոյի փողոցի հետ հատման մասում։
Սամարայի ամենահին փողոցներից մեկն է։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցն ունեցել է տարբեր անվանումներ, Ալեքսեևյան, Սիմբիրսկյան, Զեմլյանայա, իսկ Տիրոջ Համբարձման եկեղեցու կառուցումից հետո, ստացել է Վոզնեսենսկայա անվանումը։ Անվանափոխվել է 1923 թվականի փետրվարի 12-ին ի պատիվ ժողովրդական հերոս Ստեպան Տիմոֆեևիչ Ռազինի։
Շենքեր և շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զույգ կողմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- № 16` «Սամարայի էլեկտրոմեխանիկական գործարան» ԲԸ։ Շենքի վրա տեղադրված է հուշատախտակ Խորհրդային Միության հերոս Իվան Վասիլևիչ Սեդովի պատվին, որն աշխատել է գործարանում, որպես բանվոր և զոհվել է ռազմի դաշտում 1943 թվականին[1]։
- № 22Ա` № 1 դպրոց[2]
- № 44` դեղատուն
- № 46` Սամարայի մարզային ՆԳՔՎ Մշակութային կենտրոն,Համերգային դահլիճ «Ձերժինկա»
- № 56Բ` անասնաբուժարան
- № 78` Վոզնեսենսկի տաճար, Սամարայի հնագույն ուղղափառ վանք[3][4][5][6][7]
- № 82` Սուրոշնիկովի նախկին տունը, տեղական նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ № 6300278001[8], МДОУ № 48[2]
- № 84` Շոդրինի նախկին տունը, կառուցվել է 19-րդ դարի վերջին, մշակութային ժառանգության օբյեկտ № 6300279000[9]
- № 86` Բրովկինի նախկին տունը, մշակութային ժառանգության օբյեկտ[10]
- № 94` մանկական ակումբ
- № 102` ստոմատոլոգիա
- № 106` առանձնատունը կառուցվել է ճարտարապետ Շչերբաչյովի կողմից անտառարդյունաբերող Ֆիրս Նայմուշինի համար, այնուհետև վաճառվել է կոմսուհի Տոլստոյին[11]։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ այս շենքում է գտնվել Մեծ Բրիտանիայի զինվորական միսսիան։ 1990-ական թվականներին այս շենքում է տեղակայվել «Ընտանիք» կենտրոնը։ 2007 թվականի աշնանը շենքը զգալիորեն տուժեց հրդեհից և լրիվությամբ ավերվեց։ Առկա է վերակառուցման նախագիծ[12][13]։
- № 108` Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ այս շենքում է գտնվել Չինաստանի դեսպանությունը
- № 126` Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ այս շենքում է գտնվել ԽՍՀՄ-ում Հունաստանի դեսպանությունը։
- № 128` Սիվրի նախկին տունը, կառուցվել է 1890 թվականին, մշակութային ժառանգության օբյեկտ է № 6300285001, ներկայումս այնտեղ է գտնվում «Սամարա» հյուրանոցը
- № 130` Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ այս շենքում է գտնվել Իրանի դեսպանությունը
- № 136` բժշկական հաստատություն
- № 138` գրասենյակային շենք (տարբեր կազմակերպություններ)
- № 174` «Մանկության Մոլորակ » մանկական ակումբ, «Դոկտոր Կրավչենկոյի կլինիկա» բժշկական ընկերություն
Կենտ կողմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- № 3Ա` նախկին Հացի բորսան , կառուցված 1898 թվականին ։ Մշակութային ժառանգության օբյեկտ № 6300092000[14]
- № 27` Վոլժսկի շրջանի ՆԳԲ
- № 35` Սամարայի մարզային ՆԳՎ բուժսանմաս
- № 37` ՌԴ Սամարայի մարզային Անվտանգության դաշնային ծառայության վարչություն
- № 49` Դպրոց № 63 առանձին առարկաների խորացված ուսուցմամբ, Սամարա քաղաքի հնագույն դպրոցներից մեկը[15] МОУ ДОД МХШ № 1[2]
- № 71Ա` Սամարայում Իտալիայի պատվո հյուպատոսի գրասենյակ
- № 77Ա` Սամարա քաղաքի պատմության թանգարանի գեղարվեստական ռեստավրացիոն արվեստանոցներ
- № 101` ռեստորանային համալիր[16]
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցի գրեթե ողջ երկանքով հասարակական տրանսպորտ չի գործում, միայն սկզբնամասում, Խլեբնոյ հրապարակի շուրջը երթևեկում են ավտոբուսներ, տրոլեյբուսներ, տրամվայներ և երթուղային տաքսիներ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Каркарьян В. Г. Старая Самара: история, дома, люди. — Самара, 1998.
- Липатова А. М. Самарских улиц имена. — Самара: Новая техника, 2003.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բրովկինի տուն
-
Սուրոշնիկովի տուն
-
Շադրինի տուն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В Самаре установят мемориальные доски в честь Героев Советского Союза. Արխիվացված 2016-09-23 Wayback Machine Самара.ру, 26 апреля 2015
- ↑ 2,0 2,1 2,2 Школы, детские сады, молодёжные центры, подростковые клубы | Администрация городского округа Самара(չաշխատող հղում)
- ↑ «Вознесенский собор в Самаре | Православие». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Вознесенский собор». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Самараинтур. Объкты экскурсии(չաշխատող հղում)
- ↑ Вознесенский Собор. / Самара город, Степана Разина улица, 78. / Русские Церкви
- ↑ «Храм в честь Святого Вознесения Христова (Храм Вознесения Господня, Вознесенский Собор) — Достопримечательности Самары — прогулки по Самаре». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Светлана Внукова, фото Владимира Пермякова Самара в сопровождении Глеба Алексушина. Самарская газета, 14.09.2012
- ↑ Евгений Нектаркин Останки особняка Наймушина снесли с разрешения управления охраны памятников. «Другой город», 01 ноября 2016
- ↑ Армен Арутюнов В Самаре воссоздадут особняк Наймушина. Волга Ньюс, 31.10.2016
- ↑ Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации(չաշխատող հղում)
- ↑ «МОУ № 63 г. Самара — Визитная карточка». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Ресторанный холдинг «Рестория»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Улица Степана Разина на сервисе Яндекс.Панорамы.
- Илья Сульдин. Сердце старого города. Улица Степана Разина. проект «Час пешком» на сайте «Самарской газеты», 16 января 2017