Ստեպան Կովնիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեպան Կովնիր
Ի ծնեՍտեպան (Ստեֆան) Դեմյանովիչ Կովնիր
Ծնվել է1695
ԾննդավայրGvozdiv, Վասիլկովի շրջան, Կիևի շրջան, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1786
Վախճանի վայրԿիև, Ռուսական կայսրություն
Ազգությունուկրաինացի
Գործունեությունճարտարապետ
Ուշագրավ աշխատանքներBuilding 12?, զանգակատուն, Klov Palace?, Brotherhood Monastery?, Trinity Church Kitaevo Hermitage? և Antonius and Theodosius of Pechersk Cathedral?

Ստեպան (Ստեֆան) Դեմյանովիչ Կովնիր (ռուս.՝ Степан Демьянович Ковнир, 1695[1], Gvozdiv, Վասիլկովի շրջան, Կիևի շրջան, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - 1786[1], Կիև, Ռուսական կայսրություն), ուկրաինացի ճարտարապետ։

Կիև-Պեչորյան մայրավանքի ճորտերից, որտեղ և աշխատել է ավելի քան 60 տարի Պ. Ի. Նեելովի, Ի. Դ. Շեդելի, Ի. Դ. Գրիգորովիչ-Բարսկու ղեկավարությամբ։ Կովնիրի գործերից են՝ ուկրաինական բարոկկոյի ոճով կառուցված Կովնիրյան մասնաշենքը (1746-1772) և զանգակատներ մայրավանքում, պալատ, զանգակատուն Կիևում, Անտոնիի և Թեոդոսիի եկեղեցին զանգակատնով Վասիլկովոյում (1756-1758), եկեղեցի (1763-1767) Կիևի մոտ, Կլովյան պալատը (1754-1758, համահեղինակ)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 637