Ստանիմիր Դիմիտրով
Քաղաքացիությունը | Բուլղարիա | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 24, 1972[1] (52 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Կազանլիկ, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա | ||||||||
Դիրք | կիսապաշտպան և պաշտպան | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ստանիմիր Դիմիտրով (բուլղար․՝ Станимир Димитров, ապրիլի 24, 1972[1], Կազանլիկ, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա), բուլղարացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան, պաշտպան, որը խաղացել է Բուլղարիայի ազգային հավաքականում։ Բուրգասի «Նաֆտեքսի» կազմում անցկացրած խաղերի քանակով այդ ակումբի ռեկորդակիրն է։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանիմիր Դիմիտրովը ֆուտբոլային առաջին քայլերը սկսել է Ռադնևոյի «Մինոր» թիմում, որտեղ խաղացել է 1990-1994 թվականներին[2]։
Նրա առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է Բուրգասի «Նաֆտեքսը», որտեղ նա անցկացրել է 11 տարի[2]։ Ստանիմիրն անցկացրած խաղերի քանակով դարձել է այդ ակումբի ռեկորդակիրը[3]։
Ավելի ուշ գործակալը նրան առաջարկել է խաղալ արտերկրում։ Դիմիտրովը տեղափոխվել է ղազախական «Տոբոլ» (Կոստանայ)։ Այդ 4 մրցաշրջանների ընթացքում Դիմիտրովը դարձել է ակումբի ամենահայտնի խաղացողներից մեկը[4]։ Մեջքի վնասվածքի պատճառով Ստանիմիրը որոշել է ավարտել ֆուտբոլային կարիերան[5][6]։
Եվրոպայի լիգայում «Տոբոլի» կազմում իր վերջին հանդիպումը անցկացրել է 2009 թվականին՝ «Գալաթասարայի» դեմ։ Ընդմիջման ժամանակ Դիմիտրովը հրաժեշտ է տվել Կոստանայի երկրպագուներին[7]։
«Տոբոլից» հեռանալուց հետո Ստանիմիրն ամեն տարի այցելում է թիմին, առաջարկում որոշ բուլղարացի ֆուտբոլիստների[8]։
Ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանիմիր Դիմիտրովը 1998 թվականի նոյեմբերի 11-ին մեկ խաղ է անցկացրել Բուլղարիայի հավաքականում։ Սոֆիայի «Վասիլ Լևսկի» մարզադաշտում կայացած Ալժիրի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում (0-0) նա մասնակցել է առաջին խաղակեսին և ընդմիջման ժամանակ փոխարինվել[9][10]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղազախստանի գավաթակիր (1)՝ 2007
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստ Ռավիլ Սաբիտովը հարցազրույցում ասել է, որ եթե «Տոբոլը» դառնա չեմպիոն, նա իր մեդալը կտա Դիմիտրովին[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 «Stanimir Dimitrov - Player profile». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «КАЗАХСТАНСКИЙ ФУТБОЛ | KAZ-Football.kz | ФУТБОЛ КАЗАХСТАНА». kaz-football.kz. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Дими не прощается(չաշխատող հղում)
- ↑ Станимир Димитров: «О Костанае — только хорошее…»
- ↑ «Без болгарского перца». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Бывший игрок сборной Болгарии и "Тобола" ставит на ничью». Vesti.kz (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Димитров возвращается в «Тобол»» (ռուսերեն). www.caravan.kz. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Stanimir Dimitrov - National team». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Bulgaria - Algeria, Nov 4, 1998 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Равиль Сабитов: «Не знал, что „Актобе“ — наш заклятый враг»(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիմիր Դիմիտրով» հոդվածին։ |
|