Ստանիմիր Դիմիտրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիմիր Դիմիտրով
Քաղաքացիությունը  Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 24, 1972(1972-04-24)[1] (51 տարեկան)
Ծննդավայր Կազանլիկ, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա
Դիրք կիսապաշտպան և պաշտպան
Պատանեկան կարիերա
1990—1994 Բուլղարիա Մինոր Ռադնևո 264 (38)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994—2005 Բուլղարիա Նաֆտեքս 264 (38)
2005—2009 Ղազախստան Տոբոլ 108 (6)
Ազգային հավաքական
1998 Բուլղարիա Բուլղարիայի ազգային հավաքական 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ստանիմիր Դիմիտրով (բուլղար․՝ Станимир Димитров, ապրիլի 24, 1972(1972-04-24)[1], Կազանլիկ, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա), բուլղարացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան, պաշտպան, որը խաղացել է Բուլղարիայի ազգային հավաքականում։ Բուրգասի «Նաֆտեքսի» կազմում անցկացրած խաղերի քանակով այդ ակումբի ռեկորդակիրն է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիմիր Դիմիտրովը ֆուտբոլային առաջին քայլերը սկսել է Ռադնևոյի «Մինոր» թիմում, որտեղ խաղացել է 1990-1994 թվականներին[2]։

Նրա առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է Բուրգասի «Նաֆտեքսը», որտեղ նա անցկացրել է 11 տարի[2]։ Ստանիմիրն անցկացրած խաղերի քանակով դարձել է այդ ակումբի ռեկորդակիրը[3]։

Ավելի ուշ գործակալը նրան առաջարկել է խաղալ արտերկրում։ Դիմիտրովը տեղափոխվել է ղազախական «Տոբոլ» (Կոստանայ)։ Այդ 4 մրցաշրջանների ընթացքում Դիմիտրովը դարձել է ակումբի ամենահայտնի խաղացողներից մեկը[4]։ Մեջքի վնասվածքի պատճառով Ստանիմիրը որոշել է ավարտել ֆուտբոլային կարիերան[5][6]։

Եվրոպայի լիգայում «Տոբոլի» կազմում իր վերջին հանդիպումը անցկացրել է 2009 թվականին՝ «Գալաթասարայի» դեմ։ Ընդմիջման ժամանակ Դիմիտրովը հրաժեշտ է տվել Կոստանայի երկրպագուներին[7]։

«Տոբոլից» հեռանալուց հետո Ստանիմիրն ամեն տարի այցելում է թիմին, առաջարկում որոշ բուլղարացի ֆուտբոլիստների[8]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիմիր Դիմիտրովը 1998 թվականի նոյեմբերի 11-ին մեկ խաղ է անցկացրել Բուլղարիայի հավաքականում։ Սոֆիայի «Վասիլ Լևսկի» մարզադաշտում կայացած Ալժիրի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում (0-0) նա մասնակցել է առաջին խաղակեսին և ընդմիջման ժամանակ փոխարինվել[9][10]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանի գավաթակիր (1)՝ 2007

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆուտբոլիստ Ռավիլ Սաբիտովը հարցազրույցում ասել է, որ եթե «Տոբոլը» դառնա չեմպիոն, նա իր մեդալը կտա Դիմիտրովին[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «Stanimir Dimitrov - Player profile». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  3. «КАЗАХСТАНСКИЙ ФУТБОЛ | KAZ-Football.kz | ФУТБОЛ КАЗАХСТАНА». kaz-football.kz. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  4. Дими не прощается(չաշխատող հղում)
  5. Станимир Димитров: «О Костанае — только хорошее…»
  6. «Без болгарского перца». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
  7. «Бывший игрок сборной Болгарии и "Тобола" ставит на ничью». Vesti.kz (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  8. «Димитров возвращается в «Тобол»» (ռուսերեն). www.caravan.kz. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  9. «Stanimir Dimitrov - National team». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  10. «Bulgaria - Algeria, Nov 4, 1998 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  11. Равиль Сабитов: «Не знал, что „Актобе“ — наш заклятый враг»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիմիր Դիմիտրով» հոդվածին։