Ստախոս, ստախոս
Ստախոս, ստախոս անգլ.՝ Liar Liar | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆենթեզի կինոկատակերգություն և փորձնական ֆիլմ |
Թվական | մայիսի 29, 1997[1] և 1997 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թոմ Շադյաք[2][3][4][…] |
Պրոդյուսեր | Բրայան Գրեյզեր |
Դերակատարներ | Ջիմ Քերրի[3][5][4][…], Մորա Տիրնի[3][5][4][…], Ջենիֆեր Թիլի[5][4][6][…], Սվուսի Քերց[5][4][6][…], Amanda Donohoe?[5][4][7][…], Jason Bernard?[5], Mitchell Ryan?[5][8], Justin Cooper?[3][5][7][…], Քերի Էլվես[5][4][7][…], Էնն Հեյնի[5][4][7][…], Christopher Mayer?[5], Eric Pierpoint?[5][4], Չերի Օթերի[5][4][8], Դոն Քիֆեր[5][4], Jarrad Paul?[5][4][8], Krista Allen?[5][4][8], Սառա Փեքսթոն[5][4][8], Մարիեն Մյուլլերլեյլ[8] և Ben Lemon? |
Օպերատոր | Ռասել Բոյդ |
Երաժշտություն | Ջոն Դեբնի |
Մոնտաժ | Դոն Ցիմերման |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Նկարահանման վայր | Կալիֆոռնիա |
Կինոընկերություն | Imagine Entertainment |
Տևողություն | 83 րոպե |
Շահույթ | 302 700 000 $[9] |
«Ստախոս, ստախոս» (անգլ.՝ Liar Liar), ռեժիսոր Թոմ Շեդյակի ֆիլմը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավաբան Ֆլեթչեր Ռիդը ստում է բոլորին, ամենուր և միշտ։ Դա նրա «պարտականությունն» է․ ստել հաճախորդներին, ղեկավարությանը, գործընկերներին և նույնիսկ իր հարազատներին։ Նրա որդին՝ Մաքսը, տառապում է հոր «մոռացկոտությունից», որը միշտ ինչ-որ արդարացումներ է գտնում՝ որդուն չհանդիպելու համար։ Եվ ոչ միայն որդուն է խաբում, այլև նրա մորը ևս։ Եվ ահա իր ծննդյան օրը Մաքսը երազանք է պահում, որ իր հայրը մի օր այլևս չստի։ Այստեղ և ամեն ինչ սկսվում է։ Երբ շուտով Ռիդը հասկանում է, որ այդ ամենը կատարվում է որդու երազանքի պատճառով, գնում է նրա մոտ և փորձում նրա երազանքը չեղյալ համարել։ Ճշմարտությունն ասել չի ցանկանում, սակայն ստիպված է լինում, շուրթերը նրան չեն ենթարկվում, ամեն մի բառ, առանց իր կամքի, դուրս է թռչում բերանից․․․ Ընդամենը մեկ օրում Ռիդի ողջ կյանքը ավերվում է, ավելին՝ նախկին կինը որոշում է Մաքսին վերցնել և տանել այլ քաղաք, քանզի գտնում է, որ որդին, միևնույնն է, հորը հարկավոր չէ…
Դերակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջիմ Քերրի - Ֆլեթչէր Ռիդ
- Մորա Թիրնի - Օդրի Ռիդ
- Ջասթին Կուպեր - Մաքս Ռիդ
- Քերի Էլվիս - Ջերրի
- Ամանդա Դոնոհյու - Միրանդա
- Ջենիֆեր Թիլլի - Սամանտա Քոլ
- Էնն Հեյնի - Գրետա
- Դոն Կիֆեր - Դատարանի մոտ գտնվող աղքատը
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոսկե գլոբուս, 1998. «Տղամարդու լավագույն դեր» (կատակերգություն և մյուզիքլ) անվանակարգ - Ջիմ Քերրի
- «MTV» հեռուստաընկերության մրցանակ, 1998. «Լավագույն կատակերգական դեր» հաղթող - Ջիմ Քերրի
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի բյուջեի կեսը Ջիմ Քերրիի աշխատավարձն է (20 000 000 դոլլար)։
- Քերրի փոխարեն Ֆլեթչեր Ռիդի դերը պիտի խաղար Սթիվ Մարտինը, որը, սակայն, հրաժարվել էր դերից զբաղվածության պատճառով։
- Երբ Քերրին ինքն իրեն է խփում, ֆիլմի հնչյունները հատուկ կերպով պատրաստած չեն, այլ դրանք իսկապես այն ձայներն են, որ լսվում է, երբ Քերրին գլուխը խփոմ է պատերով և այլ առարկաներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt0119528/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://stopklatka.pl/film/klamca-klamca
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 https://filmow.com/o-mentiroso-t6643/
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 http://www.imdb.com/title/tt0119528/fullcredits
- ↑ 6,0 6,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=11510.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://www.filmaffinity.com/es/film486831.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստախոս, ստախոս(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1997 ֆիլմեր
- Imagine Entertainment ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան ֆենտեզի կինոկատակերգություններ
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր ամուսնական դավաճանության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Ֆիլմեր դիսֆունկցիոնալ ընտանիքների մասին
- Ֆիլմեր հայր-որդի հարաբերությունների մասին