Սվետլանա Իվանովա
Սվետլանա Իվանովա ռուս.՝ Светла́на Ивано́ва | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1985[1][2] (39 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (2006)[3] |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 2004-այժմ |
Սվետլանա Իվանովա՝ Վիքիպահեստ | |
Սվետլանա Անդրեևնա Իվանովա (ռուս.՝ Светлана Андреевна Иванова, սեպտեմբերի 26, 1985[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվետլանա Իվանովան ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 26-ին Մոսկվայում։ Նրա ծնողները ինժեներ-էներգետիկներ են[4]։ Սվետլանա Իվանովան սովորել է ֆիզիկա-մաթեմատիկական թեքմամբ դպրոցում, 14 տարեկանից պարապել է թատերական ստուդիայում։
2006 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը (Իգոր Յասուլովիչի արվեստանոց)։ Դեռ ուսանողական տարիներին կատարել է նորամուտը կինոյում՝ նկարահանվելով «Սանիկ» և «Հրաժեշտի արձագանք» սերիալներում։ 2011 թվականից աշխատում է Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնում։ 2012 թվականի մարտի 22-ին կատարել է իր նորամուտը «Երեք ընկեր» ներկայացումում՝ կատարելով Պատրիցիա Հոլմանի դերը։
Նկարահանվել է «ZNАКI» խմբի «Полли» (ռեժիսոր՝ Մ. Սեգալ), «ПРОЛОГ» խմբի «Ты лишь свет» (ռեժիսորներ՝ Օ. Գորոդեցկայա, Վ. Լիսնևսկի), «КАСТА» խմբի «Радиосигналы» (ռեժիսոր՝ Մ. Սեգալ), «Интонация» (In2Nation) խմբի «Август. Восьмого» տեսահոլովաներում։
2015 թվականին Եվգենի Պապունաշվիլիի հետ մասնակցել է «Պարեր աստղերի հետ» նախագծին[5][6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական ամուսնությամբ[7] ապրել է բեմադրիչ օպերատոր Վյաչեսլավ Լիսնևսկու հետ, որի հետ ծանոթացել էր 2006 թվականին նկարահանման հրապարակում։ 2010 թվականին զույգը բաժանվել է[8]։
2011 թվականի գարնանը Սվետլանա Իվանովան, ըստ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների, սիրավեպ է սկսել ռեժիսոր Ջանիկ (Ջախոնգիր) Ֆայզիևի Джаник (Джахонгир) Файзиев) հետ։ 2015 թվականի հունիսին Մոսկվայի 37-րդ կինոփառատոնի շրջանակներում HELLO! ամսագրի կազմակերպած երեկույթի ժամանակ հրապարակորեն հայտարարվել է նրանց հարաբերությունների մասին[9][10]։
2012 թվականին Սվետլանա Իվանովան դուստր է ունեցել, որին կոչել են Պոլինա[11]։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերեր թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վերմուտ» (Կ. Շլենդեր, դիպլոմային աշխատանք)
- «Սուրբ ծնունդը սինյոր Կուպելոյի տանը» (Է. դե Ֆիլիպո, դիպլոմային աշխատանք)
- «Երբ կավարտվի պատերազմը» (դիպլոմային աշխատանք)
- «Խավարի իշխանություն» (Լև Տոլստոյ, դիպլոմային աշխատանք)
- «Մի՛ արթնացրեք քնած շանը» (ըստ Ջոն Բոյնտոն Պրիստլիի «Վտանգավոր շրջադարձ» պիսեի) – Բետի
- «Սովրեմեննիկ» թատրոն
- «Երեք ընկեր» (ըստ Էրիխ Մարիա Ռեմարկի վեպի) – Պատրիցիա Հոլման
- «Ջերմ սիրտ» (Ալեքսանդր Օստրովսկի) – Պարաշա
- «Երեք քույր» (Անտոն Չեխով) – Իրինա
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2004 | ս | Սանիկ | Крёстный сын | Դինա |
2004 | ս | Հրաժեշտի արձագանք | Прощальное эхо | Նատաշա |
2004 | ֆ | Ֆոտոորս | Фотоохота | անծանոթուհի |
2005 | ֆ | 9-րդ վաշտ | 9 рота | Օլյա |
2005 | ֆ | Մենամարտ | Дуэль | Անյա |
2005 | ս | Մասնավոր խուզարկու | Частный детектив | Մաշա |
2006 | ֆ | Franz + Polina | Պոլինա | |
2006 | ֆ | Իսկական Ձմեռ պապ | Настоящий Дед Мороз | Կատյա Նիկիտինա |
2006 | ֆ | От любви до кохання | Նաստյա | |
2006 | ֆ | Վերջին խոստովանություն | Последняя исповедь | Նադյա Տյուլենինա |
2006 | ֆ | Զրոյի բանաձևը | Формула зеро | Մարինա |
2006 | ֆ | Չորս տաքսիստներն ու շունը 2 | Четыре таксиста и собака 2 | Կատյա |
2007 | ֆ | Գայթակղություն | Искушение | Անյա |
2007 | ս | Այնուամենայնիվ ես սիրում եմ... | И всё-таки я люблю… | Ռիտա |
2007 | ֆ | Հայր | Отец | Մաշա |
2008 | ս | Սիրո մի գիշեր | Одна ночь любви | Ալեքսանդրա Զաբելինա |
2008 | ֆ | Բարև, Կինդեր | Привет, Киндер! | Վալերիա Ռոգաչյովա |
2008 | ֆ | Կողմնակի ազդեցություն | Побочный эффект | Լիզա |
2008 | ս | Ականներ նավարկուղում | Мины в фарватере | Լիզա |
2008 | ս | Ժուրով | Журов | Լիզա |
2008 | ֆ | Չիզքեյք | Чизкейк | մատուցողուհի |
2009 | ֆ | Գլամուր | Гламур | Յուլյա |
2009 | ֆ | Կատվիկ | Кошечка | Նաստյա |
2009 | ֆ | Չհորինված սպանություն | Непридуманное убийство | Նատաշա |
2009 | ս | Ծաղկազարդի կիրակի | Вербное воскресенье | Օքսանա Լեպինա |
2010 | ս | Հրաշալի տղամարդիկ | Классные мужики | «Սենյա» (Արսենյա) Կնյազևա |
2010 | ֆ | Մոսկվա, ես սիրում եմ քեզ | Москва, я люблю тебя! | Սվետա |
2010 | ֆ | Մռայլ աշխարհ | Тёмный мир | Մարինա |
2010 | ս | Բժիշկ Տիրսա | Доктор Тырса | Լիկա Կիրեևա |
2010 | ֆ | Ժամանակների կապ | Связь времён | Նաստյա |
2010 | ֆ | Արևի տունը | Дом Солнца | Սաշա |
2010 | ֆ | Քաղաքի վրա | Над городом | Իրինա |
2010 | ս | Մեղքերի մայրաքաղաք | Столица греха | Յուլյա Սոլնցևա |
2011 | ս | Немного не в себе | Իրինա | |
2011 | ֆ | Паутинка бабьего лета | Աննա | |
2011 | ֆ | Փախստականը | Беглец | Քրիստինա |
2012 | ֆ | Օգոստոս։ Ութին | Август. Восьмого | Քսենյա |
2012 | ֆ | Նրա մասին | О нём | երգչուհի |
2012 | ֆ | Երկրպագուհին | Поклонница | Լիդիա Ավիլովա |
2012 | ֆ | Հեքիաթ։ Կա | Сказка. Есть | ավագ քույր |
2012 | ֆ | Կույր կինո | Слепое кино | |
2012 | ֆ | Շնորհավոր Նոր տարի, մայրեր | С новым годом, мамы! | Լենա |
2012 | ս | Սերմնագռավ | Грач | Դաշա Օխլոպկովա |
2013 | ֆ | Ազնիվ պիոներական | Частное пионерское | Սվետլանա Ալեքսեևնա |
2013 | ֆ | Լեգենդ № 17 | Легенда № 17 | Իրինա |
2013 | ֆ | Հետախույզ կանայք | Разведчицы | Արինա Պրոզորովսկայա |
2013 | ֆ | Իդեալական սպանություն | Идеальное убийство | Օլգա Լավրովա |
2013 | ֆ | Կանանց օր | Женский день | Ելենա |
2013 | ֆ | Նվիրիր ինձ մի քիչ ջերմություն | Подари мне немного тепла | Վերա |
2013 | ֆ | Прозрение | ||
2014 | ս | Բժիշկ Մահ | Доктор Смерть | Մաշա |
2014 | ֆ | Եթե սիրում ես, ներիր | Если любишь — прости | Դաշա |
2014 | ս | Ալքիմիկոս։ Ֆաուստի էլիքսիր | Алхимик. Эликсир Фауста | Օլգա |
2014 | ֆ | Շնորհավոր մարտի ութ, տղամարդիկ | С Восьмым марта, мужчины! | Վիոլետա |
2014 | ֆ | Շտապեք սիրել | Спешите любить | Ասյա |
2014 | ս | Հղիության թեստ | Тест на беременность | Նատալյա Բախմետևա |
2015 | ս | Ինչպես ես դարձա ռուս | Как я стал русским | Անյա Բիստրովա |
2015 | ֆ | Երջանկություն | Счастье — это… | Վերա |
2016 | ֆ | Հերոս | Герой | Վերա |
2016 | ֆ | Փակիր աչքերդ | Закрой глаза | |
2016 | ս | Երկնաքար | Метеорит | Ալյոնա |
2016 | ս | Քննիչ Տիխոնով | Следователь Тихонов | Ելենա Լավրովա |
2016 | ֆ | Կայինք-չկայինք մենք | Жили-были мы | |
2016 | ս | Խորհրդատու | Консультант | |
2016 | ֆ | Հավերժ դարերով | На веки вечные | Մարիա |
2016 | ս | Челночницы | Էլլա |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 – «Բալթիական դեբյուտներ» երրորդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ «Franz + Polina» ֆիլմում Պոլինայի դերը կատարելու համար,
- 2006 – ԱՊՀ և Բալթիկայի երկրների «Կինոշոկ» (Անապա) 15-րդ բաց կինոփառատոնի մրցանակ Կնոջ լավագույն դերակատարում անվանակարգում «Franz + Polina» ֆիլմում Պոլինայի դերը կատարելու համար,
- 2006 – Յու. Օզերովի անվան ռազմական կինոյի 4-րդ միջազգային կինոփառատոնի (Սանկտ Պետերբուրգ) «Ոսկե սուր» մրցանակ Կնոջ լավագույն դերակատարում անվանակարգում «Franz + Polina» ֆիլմում Պոլինայի դերը կատարելու համար,
- 2006 – Ս. Բոնդարչուկի անվան «Волоколамский рубеж» ռազմահայրենասիրական կինոյի III միջազգային կինոփառատոնի մրցանակ Կնոջ լավագույն դերակատարում անվանակարգում «Franz + Polina» ֆիլմում Պոլինայի դերը կատարելու համար,
- 2006 – Կինոյի դերասանների «Созвездие» XIV միջազգային կինոփառատոնի մրցանակ «Franz + Polina» ֆիլմում Պոլինայի դերը կատարելու համար,
- 2006 – Երիտասարդական կինոյի «Отражение» մոսկովյան I բաց փառատոնի (Զելենոգրադ) մրցանակ Լավագույն դերասանուհի անվանակարգում «Franz + Polina» ֆիլմում Պոլինայի դերը կատարելու համար,
- 2008 – Յու. Օզերովի անվան ռազմական կինոյի V միջազգային կինոփառատոնի «Ոսկե սուր» մրցանակ Կնոջ լավագույն դերակատարում անվանակարգում «Հայր» գեղարվեստական ֆիլմում կատարած դերի համար,
- 2016 – Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների միության պրոֆեսիոնալ մրցանակ հեռուստատեսային կինոյի բնագավառում Հեռուստատեսային ֆիլմի/սերիալի լավագույն դերասանուհի անվանակարգում («Հղիության թեստ» հեռուստասերիալ)[12],
- 2017 – ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի հեռուստատեսային ֆիլմում կնոջ լավագույն դերակատարման համար («Քննիչ Տիխոնով» հեռուստասերիալ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ RUSactors (ռուս.) — 2003.
- ↑ Андрей Захарьев Я чутть не спалила ВГИК // Gala Биография. — 2007. — № 08. — С. 114-132.
- ↑ «Танцы со звёздами» (ռուսերեն). russia.tv. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Светлана Иванова стала партнершей Папунаишвили в «Танцах со звездами»» (ռուսերեն). 7days.ru. 26.01.2015. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Светлана Иванова заявила, что её свадьба была ненастоящей» (ռուսերեն). 7days.ru. 26.02.2014. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
- ↑ Наталья Николайчик. «Светлана Иванова: «Я недавно узнала, что Никита Ефремов – мой брат»» (ռուսերեն). 7days.ru. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
- ↑ «У SUPER появились фотодоказательства романа 53-летнего режиссёра с 29-летней звездой фильма «Легенда № 17»» (ռուսերեն). super.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «"Да, мы вместе": Светлана Иванова и Джаник Файзиев впервые вышли в свет как пара» (ռուսերեն). hellomagazine.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Звезда сериалов «И всё-таки я люблю» и «Вербное воскресенье» стала мамой» (ռուսերեն). starbom.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Лучшие сериалы 2015 года - «Ленинград 46», «Измены» и «Василиса»». Комсомольская правда. 30 марта 2016. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Իվանովա» հոդվածին։ |
|