Jump to content

Սպիտակ արագիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ արագիլ
Սպիտակ արագիլ (Ciconia ciconia)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Արագիլանմաններ
Ընտանիք Արագիլներ
Լատիներեն անվանում
Ciconia ciconia
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
      Բնադրման տարածք      Ձմեռելու վայրեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սպիտակ արագիլ (լատին․՝ Ciconia ciconia), արագիլների ընտանիքի թռչուն։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է միջին և հարավային Եվրոպայում, Ասիայի արևմտյան և արևելյան շրջաններում։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թևերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ։

Հայաստանում բնակվում է Արարատյան դաշտում, մասամբ՝ հարավարևելյան շրջաններում։ Մինչև 1970-ական թվականները սպիտակ արագիլը բնադրող-չվող էր, ձկնաբուծական տնտեսությունների ստեղծմամբ այլևս չվելու կարիք չունի։ Հասուն արագիլները հաղորդակցվում են կտուցի կափկափյունով, որով ասես ավետում են գարնան գալուստն ու իրենց բազմացման ժամանակը։ Բնադրատեղը պաշտպանելու համար արագիլները պատրաստ են անզիջում կռվի բռնվելու և բնից անգամ անկենսունակ ձագերին դուրս նետելու։

Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա կամ, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին։ Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ։ Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը։ Ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ արագիլ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ արագիլ» հոդվածին։