Սպեցե
Սպեցե | |
---|---|
Տեսակ | կղզի և car-free place? |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Spetses Municipality? |
Մակերես | 20,263 |
Սպեցե (հուն․՝ Σπέτσες, հին հունարեն՝ ἡ Σπέτσαι), Արգոլիկոս ծոցի սկզբնամասում գտնվող հունական կղզի, Արգոլիդի հարավային ծայրամասից 2,5 և Պիրեյոսից 40 կմ հեռավորության վրա։ Կղզին երբեմն կապվում է Սարոնիկական կղզիների խմբին։ Հին ժամանականերում կղզին հայտնի էր Պիտիուսա (հուն․՝ Πιτυούσσα՝ «սոճուտ») անվամբ․ այս անվանումը նա ստացել է սոճու անտառների շնորհիվ, որոնք, չնայած գարուն-ամառ ժամանակահատվածում հաճախակի բռնկվող հրդեհներին, ծածակում են այդ տարածքի բավականաչափ մասը։ Բնակչությունը 4027 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի հաշվառման[1]։ Կղզու տարածքը 20,263 կմ² է[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձվաձև կղզու ռելեյֆը՝ համեմատաբար թեք բլուրներ են, որոնցից ամենաբարձրը տեղակայված է Սպեցեի կենտրոնում և կրում է Եղիա մարգարեի անունը։ Սպեցեից հարավ-արևելքում տեղակայված է կանաչապատ փոքրիկ կղզին՝ Սպեցոպուլան, որն այժմ մասնավոր սեփականություն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտական պեղումների տվյալները ցույց են տալիս, որ մարդիկ բնակեցրել են կղզին ոչ ուշ, քան վաղ բրոնզեդարում։ XV դարի երկրորդ կեսին կղզի գաղթեցին արվանիտների բավականաչափ քանակ, ովքեր հետագայում խառնվել են կղզու հունական բնակչությանը։ Ներկա ժամանակում բնակչության մեծամասնությունը ապրում է կղզու գլխավոր և միակ համանուն քաղաքում։ Սպեցեի բնակիչները Իդրա կղզու բնակիչների հետ ակտիվ մասնակցություն ունեցան 1821 թվականի Հեղափոխությունում և կրեցին մեծ կորուստներ։ Մինչև այդ պատերազմը կղզու բնակչությունը կազմված էր 15 հազարից ավել բնակչից։ Սպեցիացիները կավ նավաստիներ են, զբաղվում են նավաշինությամբ և ծովային սպունգների արդյունահանությամբ։
Սպեցե համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպեցե համայնքը մտնում է կղզու ծայրամասային միավորման մեջ, Ատտիկա պերիֆերիայում։ Համայնքը իր մեջ ընդգրկում է Սպեցե, Վելոպուլա և Սպեցոպուլա կղզիները։ Համայնքի բնակչությունը 4027 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի հաշվառման[1]։ Համայնքի տարածքը՝ 27,121 կմ²[3], խտությունը՝ 148,48 մարդ/կմ²[1]։
2014 թվականի տեղի ընտրություններում համայնքի ղեկավար ընտրվեց Պանայոտիս Լիրակիսը (Παναγιώτης Λυράκης)։
Սպեցե համայնքը ստեղծվել է 1934 թվականին, երբ Սպեցեի համախմբակցությունը ճամաչվեց որպես համայնք։
Բնակավայր | Բնակչություն (2011)[4], մարդ |
---|---|
Այի Անարիրի | 18 |
Վելոպուլա (կղզի) | 0 |
Կուզունոս | 4 |
Լիգոների | 4 |
Բոլոր Սրբերի վանք | 0 |
[[СпеՍպեցե | 4001 |
Սպեցոպուլա (կղզի) | 0 |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 3612[5] |
2001 | 3780[5] |
2011 | 4027[1] |
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարի սեպտեմբերին տեղի է ունենում մեկ շաբաթյա «Արմատա» փառատոնը՝ ի հիշատակ 1822 թվականին Սպեցեի մոտ տեղի ունեցած պատերազմում օսմանական նավատորմի դեմ հունական նավատորմի տարած հաղթանակի, ինչը փրկել է կղզին թուրքերի ջախջախումից։
Սպեցեն գրականությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպեցեն դարձավ Ֆրակսոս («ցանակապատների կղզի») կղզու նախատիպը, որտեղ իրականանում են Ջոն Ֆաուլզի հայտնի «Կախարդը» վեպի իրադարձությունները։ Գրողը դասավանդել է մասնավոր դպրոցում, որը տեղակայված էր Սպեցեում և իր գիրք է տեղափոխել կղզու՝ 1950-ական թվականների կյանքը։
Հայտնի մարդիկ և բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լասկաինա Բուբուլինա (1771—1825 թվականներ) - 1821-1829 թվականներին Հունաստանի անկախության պատերազմի հերոսուհի, Ռուսական նավատորմի միակ կին ծովակալը։
- Գեորգիս Պանու (1770—1863թվականներ) - հույն հեղափոխական կապիտան և Հունական հեղափոխության ծովակալ։
- 2013 թվականի մայիսից կղզում մշտական բնակություն է հաստատել Հունաստանի Գյուկսբուրգ դինաստիայի վերջին թագավորը՝ Կոստանտինոս II:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Δελτίο τύπου. Ανακοίνωση των αποτελεσμάτων της Απογραφής Πληθυσμού-Κατοικιών 2011 για το Μόνιμο Πληθυσμό της Χώρας» (PDF) (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 28 Δεκεμβρίου 2012. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ II: 7. Eπιφάνεια, πραγματικός και μόνιμος πληθυσμός των κατοικημένων νήσων της Eλλάδος(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Հունաստանի վիճակագրական ծառայություն, 2011. — С. 46. — ISSN 0081–5071.
- ↑ Απογραφή πληθυσμού — κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 337. — ISSN 1106-5761.
- ↑ «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ 5,0 5,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Գրանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Спецция, остров в Греции». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)