Սպարտակ Լեվանովիչ Բագաշվիլին ծնվել է 1914 թվականի հուլիսի 25-ին (օգոստոսի 7) Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի)։ 1935 թվականից աշխատել է որպես պրոֆեսիոնալ կինոդերասան։ Նրան մեծ ճանաչում բերեց «Արսեն» ֆիլմում (1937) գլխավոր դերում հանդես գալը։ Այդ դերով դերասանը բացահայտեց ազգային հերոսի բնավորության սոցիալական խորաթափանցությունը, նրա ռոմանտիկ ոգևորությունը։ Տաղանդի ազգային ինքնությունը նրան հաջողություն բերեց նաև մյուս հերոսական-ռոմանտիկ դերերում։
1944 թվականին Բագաշվիլին ավարտել է Թբիլիսիի կինոստուդիայի դերասանական դպրոցը։ Մահացել է 1977 թվականի փետրվարի 1-ին։