Սպարտակ Բաբայան
Արտաքին տեսք
Սպարտակ Բաբայան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1933 (91 տարեկան) |
Ծննդավայր | Արմավիր |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Spartak Babajan Վիքիպահեստում |
Սպարտակ Խաչատուրի Բաբայան, (դեկտեմբերի 25, 1933, Վաղատուր, Գորիս), գեղանկարիչ, քանդակագործ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպարտակ Բաբայանը ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 25-ին, Գորիսի շրջանի Վաղատուր գյուղում։ Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանը և Լենինգրադի Մուխինի անվան գեղարվեստի ակադեմիան։ Նրա գեղանկարչական գործերն ու քանդակները ցուցադրվել են արտերկրի մի շարք ցուցահանդեսներում[1], մոնումենտալ աշխատանքները զարդարում են Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Ուզբեկստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և այլ երկրների քաղաքների պուրակներն ու փողոցները։
Այժմ բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ-ում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Спартак Бабаян». www.himkigalery.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.