Տաթևիկ Հովհաննիսյան
Տաթևիկ Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1955 (68 տարեկան) Երևան |
Երկիր | ԽՍՀՄ և ԱՄՆ |
Մասնագիտություն | երգչուհի և ջազ երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Կայք | datevik.com |
Տաթևիկ Նորայրի Հովհաննիսյան (հունիսի 3, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ջազային երգչուհի։ Համարվել է Խորհրդային Միության լավագույն ջազ կատարողներից մեկը։ Ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաթևիկ Հովհաննիսյանը ծնվել է 1955 թ. հունիսի 3-ին` Երևանում, երգչուհի Օֆելյա Համբարձումյանի և քամանչահար Նորայր Հովհաննիսյանի ընտանիքում։ Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ապա՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1970-ական թվականներին ընդունվել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբ։ 1987 թ. նկարահանվել է «Երկխոսություններ» վավերագրական ֆիլմը՝ Սերգեյ Կուրյոխինի, Լարիսա Դոլինայի, Տաթևիկ Հովհաննիսյանի և այլոց մասնակցությամբ[1]։
1990 թվականից բնակվում և գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում, հանդես է գալիս ամերիկյան ջազի հայտնի վարպետների հետ։ Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ավստրալիայի հայտնի միջազգային ջազ փառատոներում։ Երգում է ամերիկյան, բրազիլական և էթնիկ հայկական ջազ՝ Կոմիտաս, Սայաթ-Նովա, հայկական ժողովրդական երգեր ջազային մշակումներով[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Диалоги (1986)
- ↑ «Տաթևիկ Հովհաննիսյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|