Չորրորդ իշխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չորրորդ իշխանություն (անգլ.՝ Fourth Estate), բառակապակցություն, որը որոշում է ինչպես մամուլը, այնպես էլ դրա ազդեցությունը սոցիումի վրա։ Ըստ պնդման, լրագրողները հասարակության մեջ ամենամեծ իշխանության կրողներն են[1]։ Այդ իշխանության գիտակցումը պետք է ուղեկցվի համեստությամբ և կարդացողի առջև պարտքի զգացումով։ Բոլոր ժամանակներում նրանք ճանաչման են հասել հստակության բարձր մակարդակով և անկողմնապահությամբ, ինչպես նաև արդար խաղի կանոններին հետևելու շնորհիվ։

Առաջին, երկրկրորդ և երրորդ իշխանություններն են օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները համապատասխանաբար[2]։ Անգլալեզու անգլ.՝ Fourth Estate տերմինը բառացի նշանակում է «չորրորդ դաս» և ակնարկ է հանդիսանում միջնադարյան եվրոպայի երեք դասերին՝ պալատականություն, հոգևորականություն և սովորական մարդիկ։

Պետք է նշել, որ «չորրորդ իշխանություն» տերմինը համարվում է լիրիկական և հսկայական ազդեցություն փոխանցվում ԶԼՄ-ից հասարակության վրա։ Մինչ այդ ԶԼՄ-ն չունի իրական իշխանություն, քանի որ իրավունք չունեն բռնի ուժով ստիպել որևէ գորոծղություն կատարել, ինչպիսին, օրինակ տուգանքի վճարումն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորդ Մակոլեյ

Այս տերմինն առաջին անգամ օգտագործել է Թոմաս Կառլեյլը։ Երբեմն վերագրում են նաև Ժան-Ժակ Ռուսոյին[3]։ «Ժամանակակից» իմաստով առաջին «տպված» հիշատակումը կատարել է Թոմաս Մակոլեյը։ Օսկար Ուալդն օգտագործել է «ժուռնալիզմ» բառը տվյալ իմաստով[4]։

Կա կարծիք, որ «ժուռնալիստիկան համարվում է չորրորդ իշխանություն (եթե տեսականորեն ենթարդել, ապա նման բան հնարավոր է) միայն այն ժամանակ, երբ այն այնպիսին չէ, ինչպիսին պիտի լինի»[5].

Գլոբալիզացիայի կոնտեքստում որոշ մասնագետներ մամուլն անվանում են ոչ թե չորրորդ, այլ առաջին իշխանություն[6][7][8]։

Այլընտրանքային նշանակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Il quarto stato (1901)․ տուրինական գործադուլավորների քայլերթը
  • Ռուսաստանում չորրորդ իշխանություն անվանում են նաև դատախազությունը, առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության դատախազությունը։
  • Բառակապակցությունը հաճախ փոփոխվել է նաև պրոլետարիատից կախված[9]։ Իտալիայում Չորրորդ իշխանություն (Il quarto stato) տերմինը լրագրողներն օգտագործել են

[10] երկրի հյուսիսում՝ Միլանում և Տուրինում նախորդ դարի սկզբում մասշտաբային պրոլետարիատական և գործադուլային ցույցերը[11]։

  • Ելենա Բլավատսկայան չորրորդ իշխանության տակ հասկանում էր ատլանտ ռասայի իշխանությունը[12]։
  • 1789 թվականին բրիտանական պարլամենտարիումը պարլամետական դեբատներին Ուիլյամ Փիթի հետ բանավիճելիս թագուհուն անվանեց «չորրորդ իշխանություն»[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Профессия репортёра и журналиста
  2. Большинство липчан считает, что журналисты уже не «четвертая власть».(չաշխատող հղում)
  3. http://creating.com.ua/one/s/Yavliaiuts.html(չաշխատող հղում)
  4. Wilde, Oscar, «The Soul of Man under Socialism», in Guy, Josephine M. (ed.), Complete Works of Oscar Wilde, vol. IV, Oxford University Press, էջ 255, Վերցված է 2006 թ․ ապրիլի 16-ին
  5. «Четвертая власть» как социологическая категория
  6. «О глобализации, новом тоталитаризме и России»
  7. Роль СМИ в PR
  8. Демократический способ властвования в либеральных политических учениях XIX века(չաշխատող հղում)
  9. Fielding, Henry (1752 թ․ հունիսի 13). Covent Garden Journal. London (47). {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն), Quoted in OED «estate, n, 7b».
  10. Paulicelli, Eugenia (2001). Barański, Zygmunt G.; West, Rebecca J. (ed.). The Cambridge companion to modern Italian culture. Cambridge, England: Cambridge University Press. էջ 248. ISBN 9780521559829.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) For his painting, Pellizza transferred the action to his home village of Volpedo.
  11. Pugliese, Stanislao G. (1999). Carlo Rosselli: socialist heretic and antifascist exile. Cambridge, MA: Harvard University Press. էջեր 67-69. ISBN 9780674000537.
  12. ««Предсказание о Второй Мировой войне»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  13. Edmund Burke, ed. (1792). Dodsley's Annual Register for 1789. Vol. 31. London: J Dodsley. էջ 112.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]