Նաուկա (հրատարակչություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Նաուկա» («ռուս.՝ Наука», «Գիտություն»), գիտական հրատարակչություն Ռուսաստանում (Մոսկվա

Հիմնադրվել է 1923-ին, Խորհրդային Միությունում՝ մինչև 1963 թվականն անվանվել ԽՍՀՄ ԳԱ հրատարակչություն։ 1963-ին ԽՍՀՄ ԳԱ հրատարակչությանն են միացվել ֆիզիկամաթեմատիկական գրականության և արևելյան գրականության հրատարակչությունները և կոչվել «Նաուկա»։

Մինչև 1934 թվականը, ունեցել է 2 բաժանմունք (Լենինգրադում և Նովոսիբիրսկում), 2 գլխավոր խմբագրություն (ֆիզիկամաթեմատիկական գրականության և արևելյան գրականության) և մոտ 50 ճյուղային խմբագրություն։ «Նաուկա»-ի ենթակայության տակ կան 4 տպարան, «Ակադեմկնիգա» գրքի առևտրի կազմակերպությունը։

Խորհրդային շրջանում «Նաուկան» հրատարակում Էր ԳԱ և դրա բաժանմունքների գիտական խորհուրդների, ինստիտուտների ու ամբիոնների աշխատությունները, հիմնականում մենագրություններ, ինչպես նաև թեմատիկ ժողովածուներ, տեղեկատուներ և այլն։ «Նաուկա»-ի սերիական հրատարակություններից են՝ «Գրական ժառանգություն», «Գրական հուշարձաններ», «Գիտության դասականներ», «Գիտա-կենսագրական մատենաշար», «Երկրորդ համաշխարհային պատերազմը հետազոտություններում, հուշերում և փաստաթղթերում», «Գիտահանրամատչելի գրականություն» և այլն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 210
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաուկա (հրատարակչություն)» հոդվածին։