Մժեժ Գնունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), VII դարի հայազգի բյուզանդական զորավար։ Հերակլիոս Ա կայսրը 629 թ. Մժեժ Գնունուն նշանակել է կայսրության արևելյան շրջանների կառավարիչ։ Միջամտել է Հայաստանի՝ պարսից տիրապետության տակ գտնվող մասի ներքին գործերին։ Մասնակցել է Հերակլիոսի դեմ դավադրության (դավադիրներից էին նաև հայ իշխաններ Վահան Խորխոռունին, Դավիթ Սահառունին և այլն) ճնշմանը։ Մժեժ Գնունուն սպանել են Բյուզանդիայում ծառայող հայ զինվորականները՝ Դավիթ Սահառունու գլխավորությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 521)։