Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան
Տեսակհամալսարան, դրամատիկական դպրոց և ճարտարապետական հուշարձան
Հիմնադրված է1809
ՀիմնադրիրԱլեքսանդր I
Անվանված էՄիխայիլ Շչեպկին
ՌեկտորԲորիս Լյուբիմով
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄեշչանսկի շրջան
Կայքshepkinskoe.ru(ռուս.)
Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան (Ռուսաստան)##
Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան (Ռուսաստան)
Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան, Ռուսաստան
 Mikhail Shchepkin Higher Theatre School Վիքիպահեստում

Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան (ռուս.՝ Высшее театральное училище (институт) имени М. С. Щепкина, Պետական ակադեմիական Փոքր թատրոնին կից Միխայիլ Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան), հնագույն բարձրագույն թատերական ուսումնական հաստատություն Ռուսաստանում։ Բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական կրթական «Պետական ակադեմիական Փոքր թատրոնին կից Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան» հաստատությունն իրականացնում է կրթական բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ մասնագիտական կրթության ուղղություններով ծրագրեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ Միխայիլ Շչեպկինի այս թատերական հաստատությունում դասավանդելու մասին

Ուսումնական հաստատությունը հիմնադրվել է 1809 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ Ալեքսանդր I-ի հրամանագրով Խնամքի տան թատրոնի դպրոցը վերակազմակերպվում է Մոսկվայի թատերական դպրոցի և ընդգրկվում Ռուսաստանի կայսերական թատրոնների շարքում, ավելի ուշ՝ Մոսկվայի Փոքր թատրոնի կազմում։ 1830-1860-ական թվականներին դպրոցը գտնվել է Մյասոեդովների քաղաքային առանձնատանը։

1938 թվականից հաստատությունը կոչվում է ռուս դերասան Միխայիլ Շչեպկինի անունով, ով 1830-1863 թվականներին դասավանդել է դպրոցում։ Շչեպկինի անմիջական օժանդակությամբ ուսումնարանը 1863 թվականին իր շենքն է ունեցել Նեգլինոյ փողոցում, որտեղ էլ այժմ գտնվում է։

1943 թվականին ուսումնարանը բուհի կարգավիճակ է ստացել։

Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանի շենքը Ռուսաստանի փոստային նամականիշի վրա, 2009

Մասնագիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 070200 «Թատերական արվեստ», պատրաստում են «Կատարողական արվեստի» մագիստրոսներ։ Ուսուցման ժամկետը՝ 2 տարի, ուսուցումը՝ առկա։
  • 070201 «Դերասանական արվեստ», ուսուցման ժամկետը՝ 4 տարի, ուսուցումը՝ առկա։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան» հոդվածին։