Հյուսիսային կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային կղզի
Տեսակկղզի
Երկիր Նոր Զելանդիա
Վարչատարածքային միավորՆոր Զելանդիա
Մասն էՆոր Զելանդիա
Մակերես113729
ԲնակչությունThe ID "P10823366100" is unknown to the system. Please use a valid entity ID.
Անվանված էհյուսիս
Քարտեզ
Քարտեզ

Հյուսիսային կղզի (անգլ.՝ North Island, մաորի՝ Te Ika-a-Māui, 1840-ականներից նաև Նոր Օլստեր), Նոր Զելանդիայի երկու գլխավոր կղզիներից մեկը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու մակերեսը 113 729[1] կմ² է, Նոր Զելանդիայում մեծությամբ երկրորդն է (Հարավայինից հետո), իսկ աշխարհում 14-րդն է։

Հարավային կղզու համեմատ կղզին քիչ է շրջապատված լեռներով։ Ամենաբարձր կետը գործող հրաբուխ Ռուապեխուն է (2797 մ)։ Հյուսիսային կղզում կա հրաբխայինյ մեծ ակտիվություն, այստեղ են գտնվում երկրի վեց հրաբխային գոտիներից կւնգը։

Հյուսիսային կղզու կենտրոնում գտնվում է Նոր Զելանդիայի ամենամեծ լիճ Տաուպոն։ Այստեղից դուրս է գալիս Նոր Զելանդիայի ամենաերկար գետ Ուաիկատոն, որի երկարությունը 425 կմ է։

Տարեկան միջին ջերմաստիճանը +19 °C է։

Արևմուտքում գտնվում է Էգմոնտ ազգային այգին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզում գտնվում են երկրի հիմնական քաղաքները, այդ թվում երկրի ամենամեծ քաղաքը՝ Օքլենդը, և երկրի մայրաքաղաքը Վելինգտոնը։ Ըստ 2011 թվականի մարդահամարի կղզու բնակչությունը կազմում է 3 366 100 մարդ։ Մոտավորապես բնակչության 76%-ը ապրում է Հյուսիսիային կղզում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Quick Facts - Land and Environment : Geography - Physical Features». Statistics New Zealand. 2000. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.