Հաստոցային արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաստոցային արվեստ, տերմին, որով բնորոշում են գեղարվեստական ինքնուրույն արժեք ունեցող (օրինակ, ի տարբերություն մոնումենտալ արվեստի ստեղծագործության և գրքի պատկերազարդման) գեղանկարչական (կտավի նկարը), քանդակագործական (արձան, կիսանդրի, արձանախումբ, ռելիեֆ) և գրաֆիկական (էստամպ, հաստոցային գեղանկարչություն) ստեղծագործությունները, որոնք անմիջականորեն չեն նախատեսված որևէ շինության, հրատարակության և այլնի համար։ Անկախ տեղից հաստոցային արվեստի ստեղծագործությունների գաղափարագեղարվեստական արտահայտչականությունը չի փոփոխվում։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հաստոցային արվեստ» տերմինն առաջացել է «հաստոց» բառից, որի վրա ստեղծվում են հաստոցային արվեստի ստեղծագործությունները (գեղանկարչության մեջ, օրինակ, դա նկարակալն է)։ Մոնումենտալ արվեստը լայնորեն զարգացել է Վերածննդի դարաշրջանից, հատկապես XIX դարից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 256