Իջևանի լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իջևանի լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորՏավուշի մարզ
Բարձրություն (ԲԾՄ)2507 մետր
Երկարություն26 կմ
Մեծագույն գագաթՀովք
Իջևանի լեռներ (Հայաստան)##
Իջևանի լեռներ (Հայաստան)

Իջևանի լեռներ, Իջևանի լեռնաշղթա, Կայենի լեռնաշղթա, լեռնաբազուկ Հայաստանի Տավուշի մարզում, Գուգարաց լեռների հարավ-արևելյան մասում։ Սկսվում են Հաղարծին գետի ակունքներից և ձգվում համարյա զուգահեռականի ուղղությամբ մինչև Աղստև գետը՝ Իջևան քաղաքի մոտ, երկարությունը՝ 32 կմ։ Ամենաբարձր կետը՝ Հովք լեռ (2507 մ)։

Տեկտոնական խախտումներով բարդացած հորստաձև բարձրացում է՝ կազմված էոցենի, կավճի և յուրայի ապարներից։ Կատարային մասը հարթ է, լեռնագագաթները սեղանաձև են, լանջերը՝ զառիթափ ու մասնատված։ Տիրապետում են ֆիզիկական ու քիմիական հողմնահարումները։

Առկա են կարստային երևույթներ։ Լանջերը մինչև 2000 մ անտառապատ են, ավելի բարձր՝ լեռնատափաստանային և լեռնամարգագետնային բուսածածկույթ է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 49 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 221