Իլյա Մուրոմեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Մուրոմեց
Տեսակդյուցազն
ԴիցաբանությունՍլավոնական դիցաբանություն
Սեռարական
 Ilya Muromets Վիքիպահեստում

Իլյա Մուրոմեց (ռուս.՝ Илья Муромец, բիլինայի հերոսի ամբողջական անունը՝ Իլյա Իվանովիչ Մուրոմեց, ինչպես նաև հանդիպում են այլ տարբերակներ՝ Իլյա Մորովլին, Մուրովլենին, Մուրովեց, Մուրոմլյան[1], Իլյա-զմեեբորեց[2]), հին ռուսական բիլինաների հերոսներից մեկը, դյուցազուն, ով իրականացնում է հերոս-մարտիկի ընդհանուր ժողովրդական կերպարը։

Ըստ լեգենդի՝ նա գյուղացու որդին էր[3] և պաշտպանում էր իր երկիրը թշնամիներից, իսկ այդ ուժը ստանում էր կախարդներից, պայքարում էր Սոլովեյ Ռազբոյնիկի , հրեշակուռքի, ջհուդների, թաթարներ դեմ և, վերջապես, քարանում է[4]։ Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հանդիպում է XVI դարում Ֆիլոն Կմիտա Չերնոբիլսկու մոտ որպես Իլյա Մուրավլենին, Էրիխ Լյասոտայի մոտ՝ Կիևի Սոֆիայի տաճարի արարիչ Իլյա Մուրովլին[5], XVII դարի որոշ բիլինաներում՝ որպես Իլյա Մուրովիչ կամ Իլյա Մուրովեց[6][7]։ Որոշ հետազոտողների կողմից նույնացվում է սուրբ Իլյա Պեչերսկի Չեբոտկայի հետ, որի մասունքները հանգչում են Կիև-Պեչորյան մայրավանքում։

Բիլինայի սյուժեներ, որոնց գլխավոր հերոսը Իլյա Մուրոմեցն է[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ Իլյա Մուրոմեցի մասին առաջին անգամ  հիշատակվել է 1574 թվականին Օրշանի ավագ Ֆիլոն Չերնոբիլսկու նամակում, որտեղ նա գրել է բիլինայի դյուցազուն Իլյա Մուրովլենի մասին որպես Ռուսիայի պաշտպան[8]։

Իլյա Մուրոմեցը հանդիպում է Կիևյան ցիկլում որպես՝ Իլյա Մուրոմեց և Սոլովեյ Ռազբոյնիկ, Իլյա Մուրոմեց և Իդոլիշչե Պոգանով, Իլյա Մուրոմեցի վեճը իշխան Վլադիմիրի հետ, Իլյա Մուրոմեցի պայքարը Ժիդովինի հետ։ «Սվյատոգորը և Իլյա Մուրոմեցը» բիլինայում պատմվում է, թե ինչպես էր Իլյա Մուրոմեցը սովորում Սվյատոգորի մոտ և մահանալով, Սվյատոգորը փչում է նրա վրա դյուցազնի ոգին և տալիս իր թուր-կայծակին, այդ ամենից հետո Իլյայի ուժերը ավելանում են։

Ըստ բանասեր Սերգեյ Ազբելևի, ով գրի է առել ավելի քան 53 բիլինայի սյուժեներ, Իլյա Մուրոմեցը հանդիսանում է դրանցից 15-ի գլխավոր հերոսը (№ 1-15-ը ըստ Ազբելևի կազմած ուղեցույցի[9]):

  1. Իլյա Մուրոմեցի ուժի ստացումը (Իլյա Մուրոմեցի ապաքինումը)[10]
  2. Իլլյա Մուրոմեց և Սվյատոգոր
  3. Իլյա Մուրոմեց և Սոլովեյ Ռազբոյնիկ[11]
  4. Իլյա Մուրոմեց և Իդոլիշչե
  5. Իլյա Մուրոմեցի վեճը իշխան Վլադիմիրի հետ
  6. Իլյա Մուրոմեց և կաբացկիյ մերկեր (հազվադեպ հանդիպում է որպես առանձին սյուժե, որը կցվում է իշխան Վլադիմիրի վեճի սյուժեի հետ)
  7. Իլյա Մուրոմեցը Սոկոլ-նավի վրա
  8. Իլյա Մուրոմեցը և ավազակները
  9. Իլյա Մուրոմեցի երեք ուղևորությունները
  10. Իլյա Մուրոմեցը և Բատիյ արքան
  11. Իլյա Մուրոմեցը և Ժուդովինը
  12. Իլյա Մուրոմեցը և Տուգարինը (Իլյա Մուրոմեցի կնոջ մասին)
  13. Իլյա Մուրոմեցը և Սոկոլնիկը
  14. Իլյա Մուրոմեցը, Երմակը և Կալին արքան
  15. Դյուցազունների վախճանը
  16. Իլյա Մուրոմեցը և Կալին արքան
  17. Դոբրինյա Նիկիտիչի մենամարտը Իլյա Մուրոմեցի հետ
  18. Իլյա Մուրոմեցը և Ալյոշա Պոլովիչը

Սյուժեի առանձին տարբերակների թիվը, որը արձանագրվել է տարբեր բանասերների կողմից, անցնում է տասնյակները և գերազանցում է հարյուրը (№ 3, 9, 10), հիմնականում դրանք եղել են 12-ից մինչև 45 և ավելի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Каллаш: ВПИМ, 1889, էջ 204
  2. «Жид, Жидовин». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Илья Муромец Արխիվացված 2018-08-06 Wayback Machine // БРЭ
  4. Богатыри // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  5. «Щоденник Еріха Лясоти із Стеблева(ուկր.) // Запорозька старовина. — Київ-Запоріжжя: НДІ козацтва Запорізьке відділення, 2003. — С. 222-277».
  6. Лобода А. М. Русский богатырский эпос. Киев. 1896 г.
  7. Миллер В. Ф. Очерки русской народной словесности. Тт. I и II. Под ред М. Сперанского. М.: Изд. Сабашниковых. 1916 и 1919 гг.
  8. «Илья Муромец: монах-богатырь». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  9. Азбелев С. Н. Историзм былин и специфика фольклора. Л.: Наука, 1982. — С. 278—285.
  10. Исцеление Ильи Муромца (былина)
  11. Существуют и другие названия этой былины. Первая поездка Ильи Муромца и др.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Մուրոմեց» հոդվածին։