Երնջակ, Ալենջիչայ, Ալընճաչայ, Ալընճիչայ, Ալընջաչայ, Ալընճաչայ, գետ է ԱդրբեջանիՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությանՋուղայի շրջանում։ Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի 2800 մ բարձրություն ունեցող ձորակներից, Երնջակ լեռնագագաթից լանջերից։ Արաքսի ձախափնյա այս գետը սնող վտակները Զավաչրիի ու Անկուզիբի ոչ մեծ գետակներն են։ Ունի 62 կմ երկարություն։ Հոսում է հարավ-արևմտյան կողմից Երնջակ ձորահովտով Ջուղա քաղաքի մոտ միախառնվում է Արաքսին։ Լեռնային է, արագահոս։ Ունի խիստ ռեժիմ։ Երնջակը Նախիջևանի գետերից երկարությամբ երկրորդ երկար գետն է։ Անունը առաջացել է Երնջակ ամրոցի անունից[1]։
Գետի վրա՝ Շահկերտ գյուղի մոտ, կառուցվում է ջրամբար, որը ունենալու է մոտ 14 միլիոն խորանարդ ջրատարողունակություն։ Գետի ջրերով է ոռոգվում ավելի քան 2500 հա տարածք[2]։