Ավոգադրոյի հաստատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավոգադրոյի հաստատուն, Ավոգադրոյի թիվ, ֆիզիկական մեծություն, թվապես հավասար է նյութի մեկ մոլում գտնվող կառուցվածքային միավորների (մոլեկուլների, ատոմների, իոնների և այլն) քանակին։ Սահմանվում է որպես ատոմների թիվը 12 գրամ մաքուր ածխածնի իզոտոպում։ Ընդունված նշանակումը՝ NA, երբեմն նաև՝ L։ Ավոգադրոյի հաստատունի արժեքը՝

մոլ−1:

Կապը այլ հաստատունների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավոգադրոյի հաստատունը սանդղավորման չափանիշ է բնության մակրոսկոպական և միկրոսկոպական դիտարկումների միջև։ Ուստի այն առնչություններ է հաստատում է այլ ֆիզիկական հաստատունների և հատկությունների միջև։ Օրինակ, դրանով է նկարագրվում կապը R գազային հաստատունի և kB Բոլցմանի հաստատունի միջև՝

Ջ·մոլ-1·Կ-1

Կապը F Ֆարադեյի հաստատունի և e տարրական էլեկտրական լիցքի միջև՝

Կլ·մոլ-1,

Ավոգադրոյի հաստատունը մտնում է նաև u զանգվածի ատոմական միավորի սահմանման մեջ՝

գ,

որտեղ Mu-ը մոլային զանգվածի հաստատունն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավոգադրոյի հաստատունը այդպես է կոչվել 19-րդ դարի իտալացի ֆիզիկոս Ամեդեո Ավոգադրոյի պատվին, ով 1811 թվականին առաջին անգամ ենթադրեց, որ գազի ծավալը (տրված ճնշման և ջերմաստիճանի պայմաններում) ուղիղ համեմատական է ատոմների կամ մոլեկուլների քանակին՝ անկախ գազի բնույթից[1]։ 1909 թվականին ֆրանսիացի ֆիզիկոս Ժան Պերրենը առաջարկեց հաստատունը կոչել Ավոգադրոյի անունով[2]։ Ինքը՝ Պերրենը, գլխավորապես Ավոդագրոյի հաստատունի որոշման եղանակների վերաբերյալ իր աշխատանքների համար 1926 թվականին ստացավ Ֆիզիկայի նոբելյան մրցանակ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Amadeo Avogadro (1811). «Essai d'une maniere de determiner les masses relatives des molecules elementaires des corps, et les proportions selon lesquelles elles entrent dans ces combinaisons». Journal de Physique. 73: 58–76. Անգլերեն թարգմանությունը
  2. Jean Baptiste Perrin (1909). «Mouvement brownien et réalité moléculaire». Annales de Chimie et de Physique. 8e Série. 18: 1–114.{{cite journal}}: CS1 սպաս․ postscript (link) Անգլերեն թարգմանությունը
  3. Oseen, C.W. (December 10, 1926). 1926թ. Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի բանախոսություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 623