Katatonia

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Katatonia
Հիմնական տվյալներ
ԵրկիրՇվեդիաՇվեդիա
Ժանրերդեթ-դում-մետալ
դարկ-մետալ
պրոգրեսիվ մետալ
Գործունեություն1991 - մեր օրեր
ԼեյբլPeaceville, Avantgarde Music,
No Fashion Records, Vic Records
ԿապվածOpeth, Bloodbath, Diabolical Masquerade, October Tide
Կայքkatatonia.com
 Katatonia Վիքիպահեստում

Katatonia, շվեդական խումբ, հիմնադրվել է Ստոկհոլմում` 1991 թվականին, Յոնաս Ռենկսեի ու Անդերս Նյուստրյոմի կողմից։ Խմբի առաջին ստեղծագործությունները բնութագրվում էին որպես դեթ-դում-մետալ և մի քանի խմբերի հետ մեկտեղ, օրինակ` My Dying Bride, Anathema և Paradise Lost, համարվում էին այս ժանրի առաջնորդները։ Մի անգամ` Brave Murder Day ալբոմի ձայնագրումից հետո, որում վոկալային հատվածը կատարում էր Միքայել Օկերֆելդտը, Katatonia-ն փոխում է իր ոճը` դեպի ձայնի մեղմացման ուղղությամբ, իսկ վոկալիստ Յոնաս Ռենկսեն հրաժարվում է գրոուլինգ կատարել` օգտագործելով մաքուր վոկալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի հիմնադրում, առաջին երաժշտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենց երաժշտական գործունեությունը Յոնաս Ռենկսեն ու Անդերս Նյուստրյոմը սկսել են դեռևս 1987 թվականից, երբ վերջինս 13 տարեկան էր։ Այդ ժամանակ երաժիշտները նվագում էին բլեք մետալ, նշանակալից ազդեցություն ունենալով Celtic Frost և Bathory խմբերից։ Մի քանի ձայնագրություններ խմբից չեն պահպանվել, դրա պատճառով այն շուտով փլուզվեց։ Այս քայքայված երաժշտական խմբի հիման վրա ստեղծվում է Katatonia երաժշտական խումբը, որը իր գործունեությունը սկսում է 1991 թվականից` դուետ ֆորմատով։ Խմբի հիմնադիրները Յոնաս «Լորդ Սեթ» Ռենկսեն (վոկալ, հարվածային) և Անդերս «Բլեքհեյմ» Նյուստրյոմն (կիթառ) էին։ Հենց այդ տարի` ամռանը, անդամները ձայնագրում են Jhva Elohim Meth դեմոն, որը մի քանի շաբաթվա ընթացքում թողարկվեց 400 պատճենով։ Երաժշտական դեմոն համակցված էր բլեք ու դում մետալով, իսկ լիրիկականը հիմնականում նվիրված էր ինքնասպանության թեմային։

Չգիտեմ, թե որտեղից ենք դա վերցրել, իսկապես, չգիտեմ։ Երբ մենք` Անդերսի հետ, ծանոթանում էինք երաժշտությանը, մենք ուզում էինք ստեղծել ինչ-որ ահավոր մռայլ, այնքան դեպրեսիվ, որքան հնարավոր է։ Մենք սկզբունքորեն, երբեք երջանիկ մարդիկ չենք եղել և հետևաբար շատ ուժ գործադրել պետք չէր։ Ուղղակի պետք էր բացել մեր հոգին և մի քանի սովորական մտքեր ասել։ Ես հաճախ եմ մտածում այն մասին, թե ինչպես է հնարավոր «փախչել» այս կյանքից ու պարբերաբար ինքնասպանության վաղվող ցանկություն եմ զգում, բայց դեռ վստահ չեմ, որ հաչելի է լինել մահացած[1]։

Խմբի երաժշտությունը շատ արագ ուշադրություն է գրավում, իսկ մի քանի քննադատներ Katatonia-ն համարել են մոլորակի ամենադեպրեսիվ խումբը[1]։ Մյուսները նրանց երաժշտությունը բնութագրել են որպես Paradise Lost-ի ու Bathory-ի խառնուրդ, իսկ ոմանք` սև Tiamat։ Քիչ ավելի ուշ այս դեմոն վերահրապարակվում է հոլանդական Vic Records լեյբլում և չորս շաբաթվա ընթացքում վաճառվում է ավելի քան 1000 պատճեն։ Ավելի ուշ ծմբի կազմը համալրում է բաս կիթառիստ Գուիլամ «Իզրաֆել» Լե Խուչեն և խումբը կարողանում է իր առաջին համերգը տալ շվեդական Բրո քաղաքում։ հենց այդ ժամանակ Katatonia-ն պայմանագիր է ստորագրում No Fashion Records լեյբլի հետ, և ադամները ուղեվորվում են Unisound ստուդիա` դեբյուտային ալբոմի թողարկման համար։

Առաջին լիամետրաժ ալբոմը` Dance of December Souls-ը, ստեղծվել է 1993 թվականին No Fashion Records լեյբլում, որից հետո Katatonia-ն մի շարք համերգներ է ունենում սեփական հայրենիքում։ Ոմանք ալբոմի վրա վառ արտահայտված սատանայական մոտիվներ նկատեցին։ 1995 թվականի սկզբին` ի լուր հրապարակային ելույթներին, խումբը չեղարկում է Avantgarde music-ի հետ իր պայմանագիրը ու նոր պայմանագիր է կնքում EP For Funerals to Come-ի հետ, թողարկվում է 300 պատճեն` պիքչեր սկավառակի տեսքով (picture disc) և իր շարքերն է համալրում երկրորդ կիթառահարով` Ֆրեդ Նորմանով։ Լիրիկան և երաժշտությունը բավականին հեռու գնացին իր նախորդից։ Սակայն երաժշտությունը արդեն կրում էր գոթիկների ազդեցությունը։

Brave Murder Day[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում Katatonia-ն սկսում է իր երկրորդ լիամետրաժ ալբոմի ձայնագրման աշխատանքը, որի ժամանակ խմբի կազմը թողնում է բասիստ Իզրաֆելը։ Նրա տեղը զբաղեցնում է Ֆրեդրիկ Նորմանը, իսկ վոկալը` Միքայել Օկերֆելդտը` Opeth-ից։ Շուտով Katatonia-ն կրկին հայտնվում է բեմում (Նիստրյոմ, Նորման կազմով)։ Avantgarde Music-ի հետ բայմանագիրը երկարաձգվում է, իսկ 1996 թվականին լեյբլում թողարկվում է երկրորդ լիամետրաժը` Brave Murder Day-ը, որից հետո շվեդները մեկնում են Եվրոպա` շրջագայության։ Շրջագայության ժամանակ Katatonia-ն հետաքրքրված էր Century Media խմբով, որոնք ԱՄՆ-ում տվել էին Brave Murder Day-ի թողարկման հնարավորությունը։ Տարբերակիչ առանձնահատկությունը կայացել է նրանում, որ տեքստերը գրվել են շարունակական, այլ ոչ թե բաժանվել առանձին կոմպոզիցիաների։ Երաժշտական տվյալներով այստեղ եղել է ձայնի նույնիսկ ավելի մեծ անկում, այդ թվում օգտագործել են մաքուր վոկալ ու ներդիրներ` ակուստիկ կիթառով։

Katatonia-ն 2004 թվականին. (ձախից-աջ) Յոնաս Ռենկսե, Ֆրեդրիկ Նորման, Անդրես Նիստրյոմ, Դանիել Լիլեկվիստ և Մատիաս Նորման

1996 թվականին դուրս է գալիս Katatonia-ի սպլիտը Primordial խմբի հետ, որում Katatonia-ն տրամադրում է իր նոր կոմպոզիցիան` «Scarlet Heavens»-ը։ 1997 թվականին խումբ է գալիս նոր բասիստ` Միքայել Օրետոֆտը, որի մասնակցության տարիներին թողարկվում է երկու մինի ալբոմ (Sounds of Decay և Saw You Drown) և մեկ ալբոմ։ Sounds of Decay-ում կրկին կարող ենք լսել գրոուլինգ ու կիթառային փոքր եղանակ։ Ալս ալբոմի թողարկումից հետո Katatonia-ն ստեղծում է իր լոգոտիպը։ Saw You Drown-ը արդեն գծագրվել էր ապագա երաժշտության փոփոխությունների մեջ, որը կարող ենք լսել գալիք ալբոմում, մասնավորապես, գրոուլինգ, որը փոխվել է մաքուր վոկալի։ Վերջապես Discouraged Ones ալբոմը, որը ունեցել է մեծ առևտրական ձեռքբերումներ[1]։ 1998 թվականի վերջում Katatonia-ն ավարտում է իր հինգալբոմային պայմանագիրը Peaceville Records-ի հետ, որից հետո խումբը կրկին մնացել է առանց բաս կիթառահարի։

2011-2012[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր նոր ալբոմը Katatonia-ն նախապես պլանավորել էր թողարկել 2012 թվականին՝ Peaceville լեյբլում։ Սկավառակը թողարկվում է երկու ամսվա ընթացքում` Ghost Ward ստուդիայում` Ստոկհոլմում և դառնում է սեփական նոր ստուդիայի մշտական խումբը, որը դեռևս անուն չուներ։ Ձայնային ինժեներիայի համար վերադառնում է Դեվիդ Կաստիլոն, իսկ պրոդյուսերները դառնում են խմբի հիմնադիրները` Անդերս Նյուստրյոմը և Յոնաս Ռենկսեն[2]։ Նախապես տեղեկություն է ստացվում այն մասին, որ ալբոմը անվանվել է Born From Nothing, բայց խումբը շուտով հերքում է այդ տեղեկությունը, Facebook-ի իր էջում հայտարարություն տեղադրելով, որ ինչ-որ մեկը այդ արտահայտությունը վերցրել է խմբի խորհրդանիշներով տպագրված շապիկի վրայից[3], а альбом будет называться Dead End Kings[4]։

2013[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին ինֆորմացիա է ստացվում, որ Katatonia-ն պատրաստվում է թողարկել իր տասներորդ ալբոմը` «Dethroned And Uncrowned»[5]։ Ալբոմը պետք է թողարկվեր Kscope Records-ում։

2014[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին խմբի կազմը լքում են Պեր Էրիկսոնը և Դանիել Լիլեկվիստը։ Նրանց փոխարեն խումբ են հրավիրում նոր երաժիշտների` Բրյուս Սորդ, Թոմաս Ակվիկ (կիթառ) և Դանիել Մոյլանեն (հարվածային)։

Դիսկագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 — Jhva Elohim Meth (դեմո)
  • 1996 — Split (альбом)|Split (Primordial-ի հետ)
  • 2003 — Ghost of the Sun (սինգլ)
  • 2004 — Brave Yester Days (հավաքածու)
  • 2005 — The Black Sessions (հավաքածու)
  • 2006 — My Twin (սինգլ)
  • 2006 — Deliberation (սինգլ)
  • 2007 — July (սինգլ)
  • 2007 — Live Consternation (համերգային ալբոմ)

Պաշտոնական DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 — Live Consternation

Ոչ պաշտոնական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 — Live In Norrkoping, Sweden
  • 1996 — Katatonia & Hades (split)
  • 2001 — Live In London, 12.04.2001
  • 2001 — Live In Paris - La Loco Festival
  • 2003 — Live At KGB Barcelona
  • 2003 — Live in Madrid, 26.04.2003
  • 2003 — Live In Vicenza, 20.04.2003
  • 2004 — Live In Montreal, 06.06
  • 2004 — Live in Krakow, Poland (CD և DVD)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 История группы Katatonia на Deathmetal.ru
  2. «KATATONIA объявили название нового альбома». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  3. «KATATONIA опровергают неправильное название альбома» (ռուսերեն). Russian Darkside e-Zine. 2012 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  4. «Обложка и трек-лист нового альбома KATATONIA» (ռուսերեն). Russian Darkside e-Zine. 2012 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  5. [«Новый альбом Katatonia - "Dethroned And Uncrowned" выйдет в сентябре (ռուս.)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին. Новый альбом Katatonia - "Dethroned And Uncrowned" выйдет в сентябре (ռուս.)]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Katatonia» հոդվածին։