«Կիմի Ռայկկոնեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Robot: id:Kimi Räikkönen is a featured article
չ Robot: lt:Kimi Räikkönen is a good article
Տող 19. Տող 19.
{{Link FA|hr}}
{{Link FA|hr}}
{{Link FA|id}}
{{Link FA|id}}
{{Link GA|lt}}


[[af:Kimi Räikkönen]]
[[af:Kimi Räikkönen]]

03:37, 3 Սեպտեմբերի 2012-ի տարբերակ

Կիմի Ռայկկոնենը Ինդիանապոլիսում, 2002 թ.

Կիմի-Մաթիաս Ռայկկոնեն (ֆիններեն՝ Kimi-Matias Räikkönen, երբեմն հանդիպում է ազգանվան արտասանության այլ տարբերակ` Ռյայկկյոնեն, որը ավելի մոտ է ֆիներեն հնչողությանը), ֆինն ավտոարշավորդ, Ֆորմուլա 1-ի պիլոտ: 2007 թվականի չեմպիոն և կրկնակի փոխչեմպիոն (2003 և 2005 թվականներին): Համարվում է ներկայիս լավագույն ավտոարշավորդներից մեկը:

Կիմի Ռայկկոնենը ծնվել է 1979 թ. հոկտեմբերի 17-ին Ֆինլանդիայում, Էսպոո քաղաքում: 10 տարեկանից նա մասնակցել է կարտինգի մրցույթներին, որոնցում բավականին մեծ հաջողությունների է հասել:

Իր կարիերան Ֆորմուլա 1-ում սկսել է 2001 թվականից «Զաուբեր» թիմում: 2002 թվականին նա տեղափոխվեց «Մերսեդես Մակլարեն» թիմ: Այս թմում 5 տարի հանդես գալու ընթացքում երկու անգամ դարձավ փոխչեմպիոն:

2007 թվականին տեղափոխվեց Սկուդերիա Ֆերրարի և նույն թվականին դարձավ չեմպիոն: Հաջորդ տարի նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Մեկ տարի անց նա ժամանակավորապես լքեց Ֆորմուլա 1-ը, և 2 տարի հանդես եկավ WRC-ում: 2010 թվականին նա հանդես եկավ «Citroen Junior» թիմում, իսկ հաջորդ տարի` սեփական մասնավոր «ICE 1 Racing» թիմում:

2012 թվականին պայմանագիր կնքեց Ֆորմուլա 1-ի «Լոտուս» թիմի հետ 2 տարի այդ թմում հանդես գալու վերաբերյալ:

«Լոտուս»-ում նա նույնպես հաջող ելույթ է ունենում և ներկա պահին զբաղեցնում է առաջնության չորրորդ հորիզոնականը:

Հղումներ

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA