«Ֆարիդ Գայիբով»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}} '''Ֆարիդ Ֆազիլ օկլի Գայիբով''' ({{lang-az|Fərid Fazil oğlu Qayıbov}}, {{ԱԾ}}), ադրբեջանցի պետական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության երիտասարդների և սպորտի նախարար<ref>[http://www.aztv.az/az/news/1479...»: |
(Տարբերություն չկա)
|
12:19, 21 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ
Ֆարիդ Գայիբով | |
Կրթություն՝ | Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան (1999) և Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ (2014) |
---|---|
Մասնագիտություն՝ | համայնքի ղեկավար |
Ծննդյան օր | ապրիլի 24, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Պարգևներ | |
Ֆարիդ Ֆազիլ օկլի Գայիբով (ադրբ.՝ Fərid Fazil oğlu Qayıbov, ապրիլի 24, 1979, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի պետական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության երիտասարդների և սպորտի նախարար[1][2]։
Կենսագրություն
Ֆարիդ Գայիբովը ծնվել է 1979 թվականի ապրիլի 24-ին Բաքու քաղաքում։
Կրթություն
Ֆարիդ Գայիբովը 1995 թվականին ավարտել է Բաքվի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին նա ընդունվել է Ադրբեջանի Հանրապետության Նախարարների կաբինետին առընթեր Ադրբեջանի ժողովրդական տնտեսության կառավարման ինստիտուտի բիզնեսի կազմակերպման և կառավարման ֆակուլտետ[3]։
1999 թվականին ստացել է բակալավրի, իսկ 2001 թվականին `մագիստրոսի աստիճան։
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:
Գիտական գործունեություն
2014 թվականին ստացել է մանկավարժության դոկտորի կոչում Լեսգաֆտի անվան պետական ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջության համալսարանից (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)։ 2021 թվականին նա ընդունվել է XXIV MEMOS գործադիր մագիստրոսական ծրագրին (սպորտային կազմակերպությունների կառավարման գործադիր մագիստրոս)։ Ծրագիրն աջակցվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի, Օլիմպիական համերաշխության և Եվրոպական օլիմպիական կոմիտեների կողմից։