«Օնիկ Բեյբության»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Օնիկ Արամի Բեյբության''' ({{ԱԾ}}), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից: ==...»:
 
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Անձ}}
{{Անձ}}
'''Օնիկ Արամի Բեյբության''' ({{ԱԾ}}), [[հայ]] [[մանկավարժ]]: [[Հայրենական մեծ պատերազմ]]ի մասնակից:
'''Օնիկ Արամի Բեյբության''' ({{ԱԾ}}), [[հայ]] [[մանկավարժ]], [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի [[Արևելյան ռազմաճակատ (Երկրորդ համաշխարհային պատերազմ)|Արևելյան ռազմաճակատ]]ի (''«[[Հայրենական մեծ պատերազմ (տերմին)|Հայրենական մեծ պատերազմ]]»'', [[1941]]-[[1945]]) մասնակից:


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

23:07, 28 փետրվարի 2021-ի տարբերակ

Օնիկ Բեյբության
Ծնվել է1924
ԾննդավայրԵղվարդ, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) և «Մարտական ծառայությունների» մեդալ

Օնիկ Արամի Բեյբության (1924, Եղվարդ, Հայաստան), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից:

Կենսագրություն

Օնիկ Բեյբությանը ծնվել է 1924 թվականին, Աշտարակի շրջանի Եղվարդ գյուղում: 1942 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Ավարտելուց հետո Օնիկը զորակոչվել է զինվորական ծառայության: Իր մարտական ծառայությունն անցկացրել է սևծովյան նավատորմում: Սովորել է ռազմական ուսումնարանում[1]:

Գերմանաֆաշիստական զավթիչների դեմ կռվել է Նովոռոսիյսկի մոտ, Մալայա զեմլյայում: Մալայա զեմլյայում նավամատույց էր կառուցվել դեսանտային նավերն ընդունելու համար: Երբ նավամատույցին են մոտեցել 10-ից ավելի դեսանտային նավեր, նկատել են, որ ջրի ալիքները դեպի նավերն են նետում լողացող հսկա ական: Ականի վրա կրակելը շատ վտանգավոր էր, քանի որ նավերը շատ մոտ են գտնվել: Առանց խուճապի մատնվելու Բեյբությանն իր մարտական ընկերների հետ մակույկով զգուշորեն մոտենում են ականին և հեռացնելով պայթեցնում են: Այնուհետև Բեյբությանը մասնակցել է Թամանի թերակղզու, Կերչի, Սևաստոպոլի, Օդեսայի, Խերսոնի, Իզմայիլի ազատագրման հերոսական մարտերին: Ցուցաբերած քաջության համար երիտասարդ ծովայինը պարգևատրվել է «Խիզախության համար», «Մարտական ծառայությունների համար» և այլ մեդալներով[1]:

1948 թվականին Բեյբությանը զորացրվել է բանակից և սովորել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում: Ավարտելուց հետո աշխատել է Լուսակերտի, ապա՝ Եղվարդի դպրոցներում, որպես տնօրեն: 1972 թվականից Բեյբությանը ղեկավարել է Նաիրիի շրջանային խորհրդի գործկոմի ժողկրթության բաժինը[1]:

Պարգևներ

  • «Խիզախության համար» մեդալ
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ

Ծանոթագրություններ