«Կատարյալ ժամադրություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ +նկար
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Ֆիլմ}}
{{Տեղեկաքարտ Ֆիլմ|պատկեր=Կատարյալ ժամադրություն.jpg}}
'''«Կատարյալ ժամադրություն»''' ({{lang-en|''The Perfect Date''}}), [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ամերիկյան]] [[կինոկատակերգություն]]՝ նկարահանված ռեժիսոր [[Քրիս Նելսոն]]ի կողմից։ Սցենարը գրել են Ստիվ Բլյումն ու Ռենդել Գրինը Ստիվ Բլյումի «The Stand-In» վեպի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարել են [[Լորա Մարանո]]ն, [[Նոյ Սենտինեո]]ն, [[Կամիլա Մենդես]]ը, Օդիսեաս Գեորգիադիսը, Մեթ Ուոլշը։
'''«Կատարյալ ժամադրություն»''' ({{lang-en|''The Perfect Date''}}), [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ամերիկյան]] [[կինոկատակերգություն]]՝ նկարահանված ռեժիսոր [[Քրիս Նելսոն]]ի կողմից։ Սցենարը գրել են Ստիվ Բլյումն ու Ռենդել Գրինը Ստիվ Բլյումի «The Stand-In» վեպի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարել են [[Լորա Մարանո]]ն, [[Նոյ Սենտինեո]]ն, [[Կամիլա Մենդես]]ը, Օդիսեաս Գեորգիադիսը, Մեթ Ուոլշը։



04:39, 28 փետրվարի 2021-ի տարբերակ

Կատարյալ ժամադրություն
անգլ.՝ The Perfect Date
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն և ռոմանտիկ կատակերգություն
Թվական2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔրիս Նելսոն
Սցենարի հեղինակՍթիվ Բլում
ԴերակատարներԼաուրա Մարանո, Նոյ Սենթինեո, Կամիլա Մենդես, Մեթ Ուոլշ և Ուեյն Փեր[1]
ՕպերատորԲարտոշ Նալազեկ
ՄոնտաժBrad Wilhite? և Tara Timpone?
Տևողություն90 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Կատարյալ ժամադրություն» (անգլ.՝ The Perfect Date), ամերիկյան կինոկատակերգություն՝ նկարահանված ռեժիսոր Քրիս Նելսոնի կողմից։ Սցենարը գրել են Ստիվ Բլյումն ու Ռենդել Գրինը Ստիվ Բլյումի «The Stand-In» վեպի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարել են Լորա Մարանոն, Նոյ Սենտինեոն, Կամիլա Մենդեսը, Օդիսեաս Գեորգիադիսը, Մեթ Ուոլշը։

Ֆիլմի պրեմիերան կայացել է Netflix սերվիսով 2019 թվականի ապրիլի 12-ին[2]։

Սյուժե

Քոլեջի համար փող աշխատելու նպատակով ավագ դասարաների աշակերտը թողարկում է հավելված, որով առաջարկում է իր ծառայությունները կեղծ ժամադրություն կազմակերպելու համար։ Բայց ամեն ինչ բարդանում է, երբ սկիզբ են առնում իսկական զգացմունքներ։

Դերերում

  • Լորա Մարանո – Սելիա Լիբերման
  • Նոյ Սենթինեո – Բրուքս Ռետիգեն
  • Կամիլա Մենդես – Շելբի Փեյս
  • Մեթ Ուոլշ – Չարլի Ռատիգան
  • Օդիսեաս Գեորգիադիս – Մյորֆ
  • Ուեյն Փեր – Դելբերտ Նյուհաուս
  • Էվան Կաստելո – Ուորեն
  • Ջո Քրեստ – Ջերի Լիբերման
  • Սյու Լին Անսարի – ակնոցով աղջիկ
  • Քերի Լազար – Լիլիան Լիբերման
  • Բլեյն Քերն III – Ֆրանկլին Ուորի
  • Ջարեդ Բանքենս – Թոբի

Արտադրություն

2019 թվականի մարտին հայտարարվել է, որ Լորա Մարանոն, Նոյ Սենտինեոն, Կամիլա Մենդեսը, Օդիսեաս Գեորգիադիսը, Մեթ Ուոլշն ընդգրկվել են ֆիլմի դերասանական կազմում[3]։ 2019 թվականի հունվարին Netflix ընկերությունը ձեռք է բերել «Կատարյալ ժամադրություն» ֆիլմը ցուցադրելու իրավունքը[4]։

Նկարահանումներն սկսվել են 2018 թվականի մարտին Լուիզիանայի Նոր Օռլեան քաղաքում[5]։

Վարձույթ

Ֆիլմի համաշխարհային թողարկումը կայացել է Netflix սերվիսով 2019 թվականի ապրիլի 12-ին։

Մարքեթինգ

Թրեյլերը թողարկվել է 2019 թվականի մարտի 26-ին Netflix-ի յութուբյան ալիքով[6]։

Քննադատություն

Ֆիլմը հիմնականում արժանացել է կինոքննադատների դրական արձագանքներին։ Rotten Tomatoes կայքում այն ունի 83 % վարկանիշ՝ հիմնված 12 գրախոսությունների վրա, որոնց միջին միավորը 10 հնարավորից 6,12 է[7]։

Ծանոթագրություններ

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «The Perfect Date | Netflix Official Site». www.netflix.com. Վերցված է 2019-03-30-ին.
  3. Amanda N'Duka, Amanda N'Duka (2018-03-27). «Camila Mendes, Laura Marano, Noah Centineo & Matt Walsh Star In 'The Stand-In' From Awesomeness Films» (անգլերեն). Deadline. Վերցված է 2019-03-30-ին.
  4. «NETFLIX ACQUIRES NOAH CENTINEO, LAURA MARANO AND CAMILA MENDES STARRER "THE PERFECT DATE" FROM AWESOMENESS FILMS AND ACE ENTERTAINMENT» (անգլերեն). Netflix Media Center. Վերցված է 2019-03-30-ին.
  5. April Dawn (2018-03-27). «"Riverdale" Star Camila Mendes, Lands Role in "The Stand-in" Along With Laura Marano, Noah Centineo & Matt Walsh» (ամերիկյան անգլերեն). The Tracking Board. Վերցված է 2019-03-30-ին.
  6. Netflix (2019-03-26). «The Perfect Date | Official Trailer [HD] | Netflix». Վերցված է 2019-03-30-ին.
  7. «The Perfect Date (2019)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2019-04-21-ին.

Արտաքին հղումներ