Կատարյալ ժամադրություն
Կատարյալ ժամադրություն անգլ.՝ The Perfect Date | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն և ռոմանտիկ կատակերգություն |
Թվական | 2019 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Chris Nelson? |
Սցենարի հեղինակ | Steve Bloom? |
Դերակատարներ | Լաուրա Մարանո, Նոյ Սենթինեո, Կամիլա Մենդես, Մեթ Ուոլշ և Ուեյն Պեր[1] |
Օպերատոր | Bartosz Nalazek? |
Տևողություն | 90 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Կատարյալ ժամադրություն» (անգլ.՝ The Perfect Date), ամերիկյան կինոկատակերգություն՝ նկարահանված ռեժիսոր Քրիս Նելսոնի կողմից։ Սցենարը գրել են Ստիվ Բլյումն ու Ռենդել Գրինը Ստիվ Բլյումի «The Stand-In» վեպի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարել են Լորա Մարանոն, Նոյ Սենտինեոն, Կամիլա Մենդեսը, Օդիսեաս Գեորգիադիսը, Մեթ Ուոլշը։
Ֆիլմի պրեմիերան կայացել է Netflix սերվիսով 2019 թվականի ապրիլի 12-ին[2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Քոլեջի համար փող աշխատելու նպատակով ավագ դասարաների աշակերտը թողարկում է հավելված, որով առաջարկում է իր ծառայությունները կեղծ ժամադրություն կազմակերպելու համար։ Բայց ամեն ինչ բարդանում է, երբ սկիզբ են առնում իսկական զգացմունքներ։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լորա Մարանո – Սելիա Լիբերման
- Նոյ Սենթինեո – Բրուքս Ռետիգեն
- Կամիլա Մենդես – Շելբի Փեյս
- Մեթ Ուոլշ – Չարլի Ռատիգան
- Օդիսեաս Գեորգիադիս – Մյորֆ
- Ուեյն Փեր – Դելբերտ Նյուհաուս
- Էվան Կաստելո – Ուորեն
- Ջո Քրեստ – Ջերի Լիբերման
- Սյու Լին Անսարի – ակնոցով աղջիկ
- Քերի Լազար – Լիլիան Լիբերման
- Բլեյն Քերն III – Ֆրանկլին Ուորի
- Ջարեդ Բանքենս – Թոբի
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի մարտին հայտարարվել է, որ Լորա Մարանոն, Նոյ Սենտինեոն, Կամիլա Մենդեսը, Օդիսեաս Գեորգիադիսը, Մեթ Ուոլշն ընդգրկվել են ֆիլմի դերասանական կազմում[3]։ 2019 թվականի հունվարին Netflix ընկերությունը ձեռք է բերել «Կատարյալ ժամադրություն» ֆիլմը ցուցադրելու իրավունքը[4]։
Նկարահանումներն սկսվել են 2018 թվականի մարտին Լուիզիանայի Նոր Օռլեան քաղաքում[5]։
Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի համաշխարհային թողարկումը կայացել է Netflix սերվիսով 2019 թվականի ապրիլի 12-ին։
Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թրեյլերը թողարկվել է 2019 թվականի մարտի 26-ին Netflix-ի յութուբյան ալիքով[6]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը հիմնականում արժանացել է կինոքննադատների դրական արձագանքներին։ Rotten Tomatoes կայքում այն ունի 83 % վարկանիշ՝ հիմնված 12 գրախոսությունների վրա, որոնց միջին միավորը 10 հնարավորից 6,12 է[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «The Perfect Date | Netflix Official Site»։ www.netflix.com։ Վերցված է 2019-03-30
- ↑ Amanda N'Duka, Amanda N'Duka (2018-03-27)։ «Camila Mendes, Laura Marano, Noah Centineo & Matt Walsh Star In ‘The Stand-In’ From Awesomeness Films» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-03-30
- ↑ «NETFLIX ACQUIRES NOAH CENTINEO, LAURA MARANO AND CAMILA MENDES STARRER “THE PERFECT DATE” FROM AWESOMENESS FILMS AND ACE ENTERTAINMENT» (անգլերեն)։ Netflix Media Center։ Վերցված է 2019-03-30
- ↑ April Dawn (2018-03-27)։ «“Riverdale” Star Camila Mendes, Lands Role in “The Stand-in” Along With Laura Marano, Noah Centineo & Matt Walsh» (en-US)։ The Tracking Board։ Վերցված է 2019-03-30
- ↑ Netflix (2019-03-26)։ «The Perfect Date | Official Trailer [HD] | Netflix»։ Վերցված է 2019-03-30
- ↑ «The Perfect Date (2019)» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2019-04-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կատարյալ ժամադրություն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- 2019 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Նոր Օռլեանում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան պատանեկան կինոկատակերգություններ
- 2000-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- 2010-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Netflix-ի արտադրության ֆիլմեր