«Արևածաղիկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. '''Արևածաղիկը''' (արևերթիկ, արևելած ծաղիկ) բարդածաղկավորների ընտանիքի միամյա խոտաբույս է: [[Պատկեր:A ...
 
չ r2.7.3) (Ռոբոտը փոփոխում է․: sk:Slnečnica (rod rastlín)
Տող 38. Տող 38.
[[ro:Helianthus]]
[[ro:Helianthus]]
[[ru:Подсолнечник]]
[[ru:Подсолнечник]]
[[sk:Slnečnica]]
[[sk:Slnečnica (rod rastlín)]]
[[sv:Solrossläktet]]
[[sv:Solrossläktet]]
[[szl:Zůnynblůma]]
[[szl:Zůnynblůma]]

08:14, 21 Մայիսի 2012-ի տարբերակ

Արևածաղիկը (արևերթիկ, արևելած ծաղիկ) բարդածաղկավորների ընտանիքի միամյա խոտաբույս է:

Արևածաղիկ

Եվրոպացիներն առաջին անգամ այդ բույսը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: 400 տարի առաջ նրանք այն բերեցին Եվրոպա և անվանեցին «արևի ծաղիկ»: Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 30) տեսակ: ՀՀ-ում մշակվում է յուղատու արևածաղիկը՝ հիմնականում Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ անջրդի պայմաններում՝ որպես սիլոսային մշակաբույս:
Արմատները հզոր են, ցողունը՝ կանգուն, կոպիտ, թավոտ, ոչ սնամեջ, բարձրությունը՝ մինչև 4 մ: Տերևները խոշոր են, սրտաձև, ծաղկաբույլը զամբյուղ է, պտուղը՝ սերմնապտուղ, որն օգտագործվում է որպես ուտելիք: Սերմերից ստանում են ձեթ, որն օգտագործվում է սննդի (պահածոյի, մարգարինի, հացաթխման, հրուշակեղենի և այլն) արդյունաբերության և օճառի, լաքերի-ներկերի արտադրության մեջ: Արևածաղկի թափոնները (մղեղ, ցողուն, տերև, զամբյուղի մնացորդներ, սերմի կճեպ) օգտագործում են թուղթ, կաուչուկ, պոտաշ ստանալու համար, քուսպը լավորակ կեր է կովերի, ոչխարների, ձիերի, իսկ կտրատած և շոգեխաշած ցողունները՝ խոզերի համար: Արևածաղիկն ունի նաև բուժական նշանակություն. կասեցնում է կարծրախտի երևույթները, բարձրացնում արյունատար անոթների առաձգականությունն ու օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում լյարդի ճարպակալումը: Այն նաև մեղրատու է:

Արտաքին հղումներ

Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I, Արևածաղիկ