«Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բասրա)»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կրոնական կառույց | հայերեն անվանում =Սուրբ Աստվածածին եկեղեցի | պատկեր =Basra Armenian Church (30...»: |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{այլ|Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)}} |
|||
{{Տեղեկաքարտ Կրոնական կառույց |
{{Տեղեկաքարտ Կրոնական կառույց |
||
| հայերեն անվանում =Սուրբ Աստվածածին եկեղեցի |
| հայերեն անվանում =Սուրբ Աստվածածին եկեղեցի |
16:44, 15 Հուլիսի 2020-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Եկեղեցու տեսքը | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Իրաք |
Տեղագրություն | Բասրայի մարզ |
Թեմ | Իրաքի թեմ (Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի) |
Ներկա վիճակ | գործող |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Գմբեթ | 1 հատ |
Սուրբ Աստվածածին, հայ առաքելական եկեղեցի Իրաքի Բասրայի մարզում՝ Բասրա քաղաքում: Պատկանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Իրաքի թեմին[1]: Դրա տարածքում գործող 8 եկեղեցիներից մեկն է:
Պատմություն
Ստորին Միջագետքի Բասրա վաճառաշահ քաղաքում հայերը հաստատվել են Արաբական խալիֆայության վերջին տասնամյակներին: Նրանք հիմնականում վաճառականներ էին, որոնք կապեր էին հաստատել Իրանի, Հնդկաստանի ու տեղացի արաբների հետ: Ուշ միջնադարում՝ թուրք-պարսկական հերթական պատերազմի ավարտին (1736), թվականին քաղաքի Հին Բասրա թաղամասում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Վերջինս օծվել է 1754 թվականին:
Եկեղեցուն կից գործել է դպրոց: 1920 թվականին եկեղեցու տարածքում բացվել է հայ ազգային վարժարանը: 1973 թվականին տեղի հայության ստվարացմամբ պայմանավորված՝ Բասրայի հայկական գերեզմանատանը կառուցվել է սուրբ Հովհաննես Կարապետ մատուռը: Վերջինս օծվել է նույն տարում՝ Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանի կողմից[2]:
Եկեղեցին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում տեղի հայ հասարակական և կրոնական կյանքում: 2019 թվականին Զատկի տոնից հետո Բասրա էր այցելել Իրաքում ՀՀ դեսպան Հրաչ Փոլադյանը[3]: