Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բասրա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
| Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
|---|---|
Եկեղեցու տեսքը | |
| Հիմնական տվյալներ | |
| Երկիր | |
| Տեղագրություն | Բասրայի մարզ |
| Թեմ | Իրաքի թեմ (Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի) |
| Ներկա վիճակ | գործող |
| Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
| Գմբեթ | 1 հատ |
Սուրբ Աստվածածին, հայ առաքելական եկեղեցի Իրաքի Բասրայի մարզում՝ Բասրա քաղաքում։ Պատկանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Իրաքի թեմին[1]։ Դրա տարածքում գործող 8 եկեղեցիներից մեկն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորին Միջագետքի Բասրա վաճառաշահ քաղաքում հայերը հաստատվել են Արաբական խալիֆայության վերջին տասնամյակներին։ Նրանք հիմնականում վաճառականներ էին, որոնք կապեր էին հաստատել Իրանի, Հնդկաստանի ու տեղացի արաբների հետ։ Ուշ միջնադարում՝ թուրք-պարսկական հերթական պատերազմի ավարտին (1736), թվականին քաղաքի Հին Բասրա թաղամասում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Վերջինս օծվել է 1754 թվականին։
Եկեղեցուն կից գործել է դպրոց։ 1920 թվականին եկեղեցու տարածքում բացվել է հայ ազգային վարժարանը։ 1973 թվականին տեղի հայության ստվարացմամբ պայմանավորված՝ Բասրայի հայկական գերեզմանատանը կառուցվել է սուրբ Հովհաննես Կարապետ մատուռը։ Վերջինս օծվել է նույն տարում՝ Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանի կողմից[2]։
Եկեղեցին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում տեղի հայ հասարակական և կրոնական կյանքում։ 2019 թվականին Զատկի տոնից հետո Բասրա էր այցելել Իրաքում ՀՀ դեսպան Հրաչ Փոլադյանը[3]։