«Լուսամուտ (ճարտարապետություն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Աղբյուրներ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 22. Տող 22.
== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
# ''Վ.Մ. Տեր-Ավագյան'' «Քաղաքացիական և արդյունաբերական շենքերի ճարտարապետություն»
# ''Վ.Մ. Տեր-Ավագյան'' «Քաղաքացիական և արդյունաբերական շենքերի ճարտարապետություն»

[[Կատեգորիա:Ճարտարապետություն]]
[[Կատեգորիա:Ճարտարապետություն]]
[[Կատեգորիա:Շինարարություն]]
[[Կատեգորիա:Շինարարություն]]

11:12, 11 Հուլիսի 2020-ի տարբերակ

Փեղկավոր պատուհան

Լուսամուտ, պատի ապակեպատ մակերեսներն անվանում են լուսամուտներ:

Նշանակություն և կիրառություն

Լուսամուտների հիմնական դերը արդյունաբերական շենքերում նույնն է, ինչ որ քաղաքացիական շենքերում՝ լուսավորել և օդափոխել: Սակայն արդյունաբերական կառույցների լուսամուտները զգալիորեն տարբերվում են իրենց չափերով, քանի որ ավելի շատ լուսավորություն և մաքուր օդ պետք է ապահովեն: Լուսամուտները լինում են առանձին բացվածքների ձևով, ժապավենաձև ամբողջ մակերեսի կամ նրա առանձին մասերի հոծ ապակեպատմամբ:

Արդյունաբերական կառույցներում, որտեղ աշխատատեղերը արտաքին պատից հեռու են մինչև 2մ, լուսամուտները կառուցվում են մեկ շերտ ապակիով: 3.6 մ բարձրության դեպքում կառուցում են 2 շերտանի, սակայն դրանից ավելի բարձրի դեպքում ավելացվում է ևս մեկ շերտ:

Հաստատուն ջերմաստիճանի և խոնավության պայմաններում ամբողջ բարձրությամբ օգտագործում են 2 շերտ ապակի: Օդափոխության համար ապակեկալների միայն մի մասն է արվում բացվող: Խուլ մասերում փեղկերից մեկը արվում է բացվող, որպեսզի հարմար լինի վերջիններիս մաքրումը:

Այժմ լուսամուտները պատրաստվում են փայտից, պլաստմասսայից, ալյումինից և այլն: Նորմալ ջերմախոնավային ռեժիմ ունեցող շենքերում օգտագործվում են փայտե լուսամուտներ, իսկ ավելի կապիտալ շենքերում՝ մետաղյա:

5 խցիկանի պլաստմասե պատուհանի կտրվածք

Կառուցվածք

Փայտե լուսամուտները հիմնականում կազմված են շրջանակից և ապակեկալներից: Շրջանակը հենվում է շենքի կարկասին, որի մեջ զետեղվում են ապակեկալները: Հորիզոնական առանցքի շուրջը բացվող ապակեկալները կոչվում են ֆրագմա: Դուրս և ներս բացվող փայտե պատուհանների փեղկերը վերևից կախված են: Լուսամուտի առավելագույն բարձրությունը չպետք է գերազանցի 7.2 մ, հակառակ դեպքում կիրառվում են հատուկ կոնստրուկտիվ միջոցներ:

  • Միափեղկ պատուհանները լինում են 1.5 մ լայնությամբ
  • Եռափեղկ պատուհանները լինում են 2.7 մ և 3.0 մ լայնությամբ
  • Քառափեղկ պատուհանները լինում են 4.5մ լայնությամբ։

Արդյունաբերական շենքերում պողպատե լուսամուտները պատրաստում են 6մ պանելի ձևով և ավելի փոքր բլոկներով: Լուսամուտների արտաքին գոգը պետք է ծածկվի ցինկապատ թիթեղյա գոգնոցով:

Գլանաձև վանդակաճաղով պատուհան Սամբուրգից:

Աղբյուրներ

  1. Վ.Մ. Տեր-Ավագյան «Քաղաքացիական և արդյունաբերական շենքերի ճարտարապետություն»