«Ռուս-աֆղանական հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն
չ հ․ 10, էջ 514 oգտվելով ԱՎԲ |
հեռացվել է Կատեգորիա:Աֆղանստան, ավելացվեց Կատեգորիա:Աֆղանստանի պատմություն ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 4. | Տող 4. | ||
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=514}} |
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=514}} |
||
[[Կատեգորիա: |
[[Կատեգորիա:Աֆղանստանի պատմություն]] |
||
[[Կատեգորիա:ԽՍՀՄ պատմություն]] |
[[Կատեգորիա:ԽՍՀՄ պատմություն]] |
||
[[Կատեգորիա:Համաձայնագրեր]] |
[[Կատեգորիա:Համաձայնագրեր]] |
20:28, 7 Հուլիսի 2020-ի տարբերակ
Խորհրդա-Աֆղանական համաձայնագրեր Խորհրդային կառավարությունը առաջինը ճանաչեց (1919 թվականի մարտ) Աֆղանստանի անկախությունը։ 1921 թվականի փետրվարին կնքվեց բարեկամության պայմանագիր, որով և երկու երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ Չեզոքության և փոխադարձաբար չհարձակվելու պայմանագրով (1926, փոխարինվեց նորով 1931 թվականին, երկարաձգվեց 1975 թվականին) նախատեսվում էր չմիջամտել միմյանց ներքին գործերին, արգելվում էր պայմանավորվող կողմերի տարածքում կողմերից մեկապրանքափոխանակության ին թշնամի կազմակերպությունների և զինվորական ջոկատների գոյությունը, կողմերից մեկի դեմ ուղղված դաշինքներին և համաձայնագրերին մասնակցելը, պահպանել չեզոքություն և երրորդ տերության հետ կողմերից մեկի կոնֆլիկտի դեպքում։ Ստորագրվել են սահմանային հարցերի, Կուշկա գետի ջրերի օգտագործման (1946), և վճարումների (1950), Աֆղանստանի տնտեսության զարգացման և նրան երկարաժամկետ վարկ տրամադրելու, օդային հաղորդակցության (1956), ռադիոհեռագրական կապի (1959), մշակութային համագործակցության (1960), Աֆղանստանի տնտեսության և տեխնոլոգիայի զարգացման 2-րդ, 3-րդ և 4-րդ հնգամյակներում համագործակցելու մասին համաձայնագրեր (1961, 1968, 1972)։ 1973 թվականի հուլիսին Խորհրդային Միությունը առաջինը ճանաչեց Աֆղանստանի Հանրապետությունը, համատեղ հայտարարության մեջ (1974) պատրաստակամություն հայտնեց պաշտպանել աֆղանական ժողովրդի առաջադիմության ձգտումը, հարգել նրա սուվերենությունը։ Կնքվեցին նոր համաձայնագրեր առևտրի, վճարումների, նավթամշակման գործարանի կառուցման, ճանապարհաշինության (1974), տնտեսության և տեխնոլոգիայի համագործակցության (1975) մասին, ստորագրվեցին 1981—1985 թվականների ապրանքա շրջանառության վերաբերյալ համաձայնագրեր, հյուպատոսական կոնվենցիա, 1981—1982 թվականների մշակութային և գիտական համագործակցության ծրագիր (1981)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 514)։ |