«Սալի Էնն Բոումեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Ծանոթագրություններ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 28. Տող 28.
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

{{DEFAULTSORT:Բոումեն, Սալի Էնն}}
{{DEFAULTSORT:Բոումեն, Սալի Էնն}}
[[Կատեգորիա:Բրիտանացի մոդելներ]]
[[Կատեգորիա:Բրիտանացի մոդելներ]]

23:07, 6 Հուլիսի 2020-ի տարբերակ

Սալի Էնն Բոումեն
անգլ.՝ Sally Anne Bowman
Աչքերի գույնմոխրագույն[1]

Սալի Էնն Բոումեն (անգլ.՝ Sally Anne Bowman, ), բրիտանացի ֆոտոմոդել:

Կենսագրություն և կարիերա

Սալի Էնն Բոումենը ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 11-ին[2] Մեծ Բրիտանիայի Մեծ Լոնդոն տարածաշրջանի Սաթոն շրջանում՝ Փոլ և Լինդա Բոումենների ընտանիքում:

Սալին սովորել է Լոնդոնի կատարողական արվեստի և տոխնոլոգիաների դպրոցում: Նա երազում էր մի օր հայտնվել «Vogue» ամսագրի շապիկի վրա և դառնալ հաջորդ Քեյթ Մոսը:

2005 թվականի հունվարին նա սկսեց աշխատել «Pulse Model Management»-ում:

Անձնական կյանք

Մինչև մահանալը հանդիպում էր Լյուիս Սպրոստոնի հետ:

Սպանություն

2005 թվականի սեպտեմբերի 25-ին 18-ամյա մոդել Սալի Էնն Բոումենը դանակով մահացու վիրավորվել է պարանոցից և փորից, ապա բռնաբարվել: Նրա պայուսակը, կանացի բրդե հյուսված ժակետը, կրծկալը, սթրինգը և բջջային հեռախոսը գողացել են:

Մարկա Դիքսին մեղադրել են Սալի Էնն Բոումենի վրա հարձակման և սպանության վրա: 2008 թվականի փետրվարի 22-ին տղամարդը մեղավոր է ճանաչվել: Հետաքննության ժամանակ պարզ է դարձել, որ Դիքիսի հաշվին կան նախկինում կատարված հանցագործություններ[3]: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման վաղաժամկետ ազատման հնարավորությամբ, բայց ոչ շուտ, քան 34 տարի անց: Այդ ժամանակ նա կլիներ 70 տարեկան:

Հիշատակ

Մոդելի մահվան մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել: Վերջինս ցուցադրվել է BBC1-ով 2008 թվականի ապրիլի 8-ին, գիշերը, ժամը՝ 10:35:

Ծանոթագրություններ

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «FMD» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. http://www.telegraph.co.uk/news/uknews/1579462/Sally-Anne-Bowman-Aspiring-model.html
  3. Brown, David; Larter, Paul (2008-02-22). «Killer of Sally Anne Bowman had a serial record of sex offences». London: The Times. Վերցված է 2008-02-22-ին.