Սալի Էնն Բոումեն
Սալի Էնն Բոումեն անգլ.՝ Sally Anne Bowman | |
---|---|
![]() | |
Աչքերի գույն | մոխրագույն |
Սալի Էնն Բոումեն (անգլ.՝ Sally Anne Bowman, ), բրիտանացի ֆոտոմոդել։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալի Էնն Բոումենը ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 11-ին[1] Մեծ Բրիտանիայի Մեծ Լոնդոն տարածաշրջանի Սաթոն շրջանում՝ Փոլ և Լինդա Բոումենների ընտանիքում։
Սալին սովորել է Լոնդոնի կատարողական արվեստի և տոխնոլոգիաների դպրոցում։ Նա երազում էր մի օր հայտնվել «Vogue» ամսագրի շապիկի վրա և դառնալ հաջորդ Քեյթ Մոսը։
2005 թվականի հունվարին նա սկսեց աշխատել «Pulse Model Management»-ում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև մահանալը հանդիպում էր Լյուիս Սպրոստոնի հետ։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի սեպտեմբերի 25-ին 18-ամյա մոդել Սալի Էնն Բոումենը դանակով մահացու վիրավորվել է պարանոցից և փորից, ապա բռնաբարվել։ Նրա պայուսակը, կանացի բրդե հյուսված ժակետը, կրծկալը, սթրինգը և բջջային հեռախոսը գողացել են։
Մարկա Դիքսին մեղադրել են Սալի Էնն Բոումենի վրա հարձակման և սպանության մեջ։ 2008 թվականի փետրվարի 22-ին տղամարդը մեղավոր է ճանաչվել։ Հետաքննության ժամանակ պարզ է դարձել, որ Դիքիսի հաշվին կան նախկինում կատարված հանցագործություններ[2]։ Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման վաղաժամկետ ազատման հնարավորությամբ, բայց ոչ շուտ, քան 34 տարի անց։ Այդ ժամանակ նա կլիներ 70 տարեկան։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոդելի մահվան մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել։ Վերջինս ցուցադրվել է BBC1-ով 2008 թվականի ապրիլի 8-ին, գիշերը, ժամը՝ 10:35:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.telegraph.co.uk/news/uknews/1579462/Sally-Anne-Bowman-Aspiring-model.html
- ↑ Brown, David; Larter, Paul (2008 թ․ փետրվարի 22). «Killer of Sally Anne Bowman had a serial record of sex offences». London: The Times. Արխիվացված է օրիգինալից 2008-07-06-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 22-ին.