«Մրցություն (մուլտֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 8. Տող 8.
== Հեղինակներ ==
== Հեղինակներ ==
* Ռեժիսոր` Լյուդմիլա Կոշկինա
* Ռեժիսոր` Լյուդմիլա Կոշկինա
* Բեմադրող նկարիչ` Լյուդմիլա Կոշկինա
* Բեմադրող նկարիչ` Դմիտրի Կուլիկով
* Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Էլվիրա Մասլովա, Նատալյա Բոգոմոլովա, Դմիտրի Կուլիկով
* Սցենարի հեղինակ` Ռոզա Խուսնուտդինովա
* Կոմպոզիտոր` Վլադիմիր Դավիդենկո
* Կոմպոզիտոր` Վլադիմիր Դավիդենկո



16:43, 1 Հունիսի 2020-ի տարբերակ

Մրցություն
Պատկեր:Состязание 1986.jpg
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրպրիտչա
Շարքի մասն էՈւրախ կարուսել
ՌեժիսորԼյուդմիլա Կոշկինա
ՍցենարիստՌոզա Խուսնուտդինովա
ԵրաժշտությունՎլադիմիր Դավիդենկո
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն4 րոպե
ՇարքՈւրախ կարուսել
Թվական1986

Մրցություն (ռուս.՝ Состязание), խորհրդային կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1986 թվականին[1]: Պատմում է սև ու սպիտակ ներկերով զինված երկու տղաների ճակատամարտի մասին: «Ուրախ կարուսել» № 17 մուլտիպլիկացիոն ալմանախի երկու սյուժեներից երկրորդն է:

Սյուժե

Երկու տղաներ մրցույթ են կազմակերպում: Նրանցից մեկը զինված էր սպիտակ ներկերով, իսկ մյուսը` սև: Սկսելով նկարել պատի վրա` նրանք նորանոր կերպարներ են ստեղծում, որոնք մտնում են պայքարի մեջ: Նախ հայտնվում են ճուտիկն ու ագռավը, հետո` հնդկահավն ու խոզը: Խոզը դառնում է վիշապ, իսկ հնդկահավը` ձի: Բայց հետո ձին դառնում է սպիտակ փիղ: Սև ներկերով զինված տղան փղին տեղավորում է սև վանդակի մեջ: Եվ այստեղ վիճաբանությունը նկարված կերպարներից փոխանցվում է նկարիչներին: Կռվի ժամանակ տղաները փոխում են իրենց վրձինները, և կրկին մարտի մեջ են մտնում պատին նկարված հերոսներն ու առարկաները: Թվում է, թե հակամարտությունը վերջ չունի, երբ անսպասելիորեն հաջողվում է ստեղծել այն, ինչը ներդաշնակորեն համատեղում է սև և սպիտակ ներկերը. դա գիշերային երկինքն է աստղերով: Երկնքի վարագույրը բացվում է, և պարզ է դառնում, որ հակասությունները կարող են խաղաղ գոյատևել, ինչպես, օրինակ, շերտավոր զեբրը, նավաստին` շերտավոր շապիկով, սև-սպիտակ կատուն, պինգվինն ու կաչաղակը, իսկ վերջում` դաշնամուրի` ճանապարհի նմանվող ստեղները:

Հեղինակներ

  • Ռեժիսոր` Լյուդմիլա Կոշկինա
  • Բեմադրող նկարիչ` Դմիտրի Կուլիկով
  • Կոմպոզիտոր` Վլադիմիր Դավիդենկո

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ