«Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հետ է շրջվում 6904147 խմբագրումը, որի հեղինակն է՝ 176.36.0.110 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 16. Տող 16.
* Հնչյունային օպերատոր` ''Բ. Ֆիլչիկով''
* Հնչյունային օպերատոր` ''Բ. Ֆիլչիկով''
* Խմբագիր` ''Ա. Գրիգորյան''
* Խմբագիր` ''Ա. Գրիգորյան''
* Երաժշտություն և կատարում` ''«Последний шанс» խումբ''
* Տեքստն ընթերցում է` ''Օ. Կլյուշնիկովա''
* Տեքստն ընթերցում է` ''Օ. Կլյուշնիկովա''



22:28, 1 Մայիսի 2020-ի տարբերակ

Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Շարքի մասն էՈւրախ կարուսել
ՌեժիսորԱլեքսանդր Գորլենկո
ՍցենարիստՄարինա Մոսկվինա
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
ՇարքՈւրախ կարուսել
Թվական1982[1]

Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ (ռուս.՝ Что случилось с крокодилом?), կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է ռեժիսոր Ալեքսանդր Գորլենկոյի կողմից 1982 թվականին, ըստ Մարինա Մոսկվինայի նույնանուն հեքիաթի:

«Ուրախ կարուսել» № 12 մուլտիպլիկացիոն ալմանախի երեք սյուժեներից երկրորդն է:

Սյուժե

Կղզու բոլոր կոկորդիլոսների մոտ ծնվում են կոկորդիլոսի ձագեր, և միայն մի կոկորդիլոսի մոտ է, որ անհայտ պատճառներով ծնվում է ճուտիկ, որը միանգամից նրան «հայրիկ» է անվանում: Կոկորդիլոսը սկզբում ցանկանում է ազատվել նրանից, բայց հետո հաղթում են ծնողական զգացմունքները, և կոկորդիլոսը սկսում է ճուտիկին պաշտպանել ագրեսիվ հարևաններից: Արդյունքում պարզվում է, որ չնայած նրանց տարբերությանը, նրանք իրարից սովորելու շատ բան ունեն:

Հեղինակներ

  • Սցենարի հեղինակ` Մ. Մոսկվինա
  • Կինոռեժիսոր` Ա. Գորլենկո
  • Բեմադրող-նկարիչ` Օ. Բոգոլյուբովա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Ն. Բոգոմոլովա, Ա. Մազաև, Ա. Գորլենկո
  • Կինոօպերատոր` Բ. Կոտով
  • Հնչյունային օպերատոր` Բ. Ֆիլչիկով
  • Խմբագիր` Ա. Գրիգորյան
  • Երաժշտություն և կատարում` «Последний шанс» խումբ
  • Տեքստն ընթերցում է` Օ. Կլյուշնիկովա

Մուլտֆիլմի մասին

«Ուրախ կարուսել»-ի երկրորդ` «Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ» վերնագրով սյուժեից հետո սկսում են խոսել երիտասարդ ռեժիսորի մասին: Պատկերավորման լուծման նրբագեղ պարզությունը համադրվում էր բավականին բարդ հնչյունային լուծման հետ. ֆիլմի հերոսները խոսում են աբրակադաբրա լեզվով, որը թարգմանում էր կադրի ետևում լսվող կանացի թախծոտ ձայնը: Պարզ մանկական պատմությունն այն մասին է, որ կոկորդիլոսի ընտանիքում ծնվում է ճուտիկ, որը ձեռք է բերում ծաղրական չափեր, «երկրորդ պլան», որը հիացմունք էր պատճառում հասուն հանդիսատեսին[2]:

Փառատոնի մրցանակներ

  • 1983` Վառնայի համաշխարհային անիմացիոն փառատոնի Գրան-պրի,
  • 1983` Վառնա-83 փառատոնի «Չապլինյան փոքրիկ» մրցանակ, երեխաների և դեռահասների համար լավագույն ֆիլմ անվանակարգում[3]:

Ծանոթագրություններ

  1. Big Cartoon DataBase — 1998.
  2. Издательская программа «Интеррос» об Александре Горленко.
  3. Горленко А. М. Биография и призы.

Արտաքին հղումներ