«Վեստմինստերյան աբբայություն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ Voskanyan տեղափոխեց էջը «Ուեստմինստերյան աբբայություն»-ից «Վեստմինստերյան աբբայություն» վերահղման վրայով: չհիմնավորված անվանափոխման հետշրջում |
(Տարբերություն չկա)
|
13:18, 23 Օգոստոսի 2019-ի տարբերակ
Ուեստմինստերյան աբբայություն | |
Palace of Westminster and Westminster Abbey including Saint Margaret’s Church* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | i, ii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Կոորդինատներ | 51°29′58″ հս․ լ. 0°07′39″ ամ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1987 (11-րդ նստաշրջան) |
Համար | 426 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 426 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Սուրբ Պետրոսի վանքային համալիր (անգլ.՝ Collegiate Church of St Peter at Westminster), ավելի հաճախ անվանվում է Ուեստմինստերյան աբբայություն, գոթական ոճի տաճար է Ուեստմինստերում, (Լոնդոնում), Ուեստմինստերյան պալատից արևմուտք։ Անգլիայի ամենահատկանշական կրոնական կառույցներից է։ ժամանակի ընթացքում կատարվել են թագադրման և հուղարկավորության արարողություններ թագավորական ընտանքիների համար։ Ընդմիջումներով կառուցվել է 1245-1745 թթ։ Որպես ավանդություն, Անգլիայի թագավորներն և թագուհիները թագադրվում են հենց Ուեստմինստերյան աբբայությունում։ Ուեստմինստերյան աբբայությունը նաև կրթական համալիր է, որը կառավարվում է ռեկտորի և ավելի ստորադաս մարմինների կողմից։ Կրթական համալիրն ունի իր սեփական կառավարող մարմինները։ Կառավարող մարմին և համալիրի լիիրավ անդամ են համարվում թագուհու 40 մտավորականները։ Համալիրն ունի սեփական երգչախումբ և օրգան կոչվող շատ շքեղ գործիքը։ Ուեստմինստերյան աբբայությունում առկա է նաև ցուցահանդես, որտեղ ցուցադրված են արքայական ընտանիքներին վերաբերող իրեր և պատկերներ։ Մեծամասամբ տեղ են գտել ուշ 13-րդ դարի պատկերներ։
Պատմություն
Աբբայի մասին առաջին տեղեկությունները հիմնված են հին ավանդույթի վրա, ըստ որի երիտասարդ ձկնորս Ալդրիչը Թեմզա գետի մոտ տեսնում է Սուրբ Պետրոսի տեսիլը, որտեղ էլ հետագայում կառուցվել է տաճարը։ 1042-1052 թվականներին թագավոր Էդվարդը սկսեց տաճարի վերակառուցումը։ Սա առաջին տաճարն է եղել Անգլիայում, որը կառուցվել է Ռոմանական ոճով։ Ներկայիս տաճարի կառուցումը սկսվել է 1245 թվականին Հենրի III-ի կողմից, ով ընտրել էր այդ վայրը որպես իր հուղարկավորության վայր։ Աբբայությունը հետագայում դարձավ թագադրման վայր։ Հենրի VII-րդը 1503 թվականին տաճարի մոտ կառուցում է մատուռ, որը նվիրված է Կույս Մարիամին։ Քարերի մեծամասնությունը բերվել էին Ֆրանսիայի Կաեն քաղաքից։
Պատկերասրահ
-
Կանալետոյի ժամանակներում (1749)
-
Էդուարդ I-ի թագավորական գահը
-
Աբբայության պատի քանդակներից
-
Պոետների հատվածը աբբայությունում